Պաբլո Ռուիս Պիկասոն ծնվել է 1881 թ. հոկտեմբերի 25 -ին, մահացել 1973 թ. ապրիլի 8 -ին: Իսպանացի գեղանկարիչ, գրաֆիկ, քանդակագործ, կերամիստ և դիզայներ: 20–րդ դարի Խոշորագույն արվեստագետ, մեծ ազդեցություն է թողել 20–րդ դարի արվեստի, գրականության և քաղաքական մտքի վրա։  Կյանքի մեծ մասը անցկացրել է Ֆրանսիայում։ Հայտնի է որպես Կուբիստական շարժմանհիմնադիր։ Աշխատել է բազմազան ժանրերում՝ նպաստելով այդ ժանրերի զարգացմանը։ Պիկասոն դեռևս վաղ տարիքից դրսևորել է գեղարվեստական ընդունակություններ՝ իր մանկության և երիտասարդության շրջանում նկարելով ռեալիստական ոճում։ Սակայն 20-րդ դարի առաջին կեսին նրա ոճը փոխվում է տեսությունների, տեխնիկաների և գաղափարների ազդեցության տակ։ Պիկասոյի արտիստիկ կատարումները նրան բերեցին համաշխարհային ճանաչում՝ դարձնելով նրան 20-րդ դարի արվեստի ամենահայտնի կերպարներից մեկը։

1891 թ. ընտանիքը տեղափոխվում է Կորունա, որտեղ նրա հայրը դառնում է կերպարվեստի դպրոցի պրոֆեսոր։ Նրանք այստեղ մնացին շուրջ 4 տարի։ Մի անգամ Պիկասոյի հայրը նրան գտնում է անավարտ աղավնու իր էսքիզի վրա աշխատելիս։ Ասում են, թե բացահայտելով որդու տեխնիկայի ճշգրտությունը, Ռավիզը զգում է, որ իր 13-ամյա որդին գերազանցել է իրեն և ցանկանում է թողնել նկարչությունը։

1895 թ. դիֆտերիայից մահանում է Պիկասոյի յոթամյա քույրը՝ Գոնչիտան։ Նրա մահից հետո ընտանիքը տեղափոխվում էԲարսելոնա։ Ռուիզը համոզում է ակադեմիայի իր աշխատակիցներին՝ թույլ տալ որդուն քննություններ հանձնել ավագ դասարան ընդունվելու համար։ Սովորաբար այս գործընթացը ուսանողներից խլում էր մեկ ամիս, բայց Պիկասոյից պահանջվեց մեկ շաբաթ այն ավարտելու համար և հանձնաժողովը ակադեմիա ընդունեց 13-ամյա Պիկասոյին։ Ուսանողը կարգապահության պակաս ուներ, բայց կարողացավ ձեռք բերել ընկերներ, որոնք հետագայում պետք է ազդեցություն թողնեին Պիկասոյի հետագա կյանքի վրա։ Պիկասոյի հայրը իրենց տանից ոչ հեռու նրա համար սենյակ վարձեց, որպեսզի Պիկասոն կարողանա աշխատել մենակ։ Ռուիզը օրվա ընթացքում հաճախ էր գալիս ստուգելու և գնահատելու իր որդու աշխատանքները։

Պիկասոյի հայրը և հորեղբայրը որոշում են երիտասարդ նկարչին ուղարկել Մադրիդի Սան Ֆերնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիայում՝ քաղաքի լավագույն արվեստի դպրոցում սովորելու։ Տասնվեց տարեկան հասակում Պիկասոն առաջին անգամ միայնակ ճանապարհորդության է մեկնում, բայց չի հավանում կանոնավոր ուսուցումը և ցուցակագրումից հետո այլևս չի հաճախում դասերին։ Սակայն նա Մադրիդում այլ գրավչություններ, հետաքրքրություններ է գտնում։ Դրանցից էր, օրինակ, Պրադոյի նկարիչների տունը։ Պիկասոյին առաձնահատուկ կերպով դուր էին գալիս Էլ Գրեկոյի աշխատանքները. տարրեր՝ նման երկարացված վերջավորությունների, գրավիչ գույներ և միստիկ դեմքի արտահայտություն, որոնք իրենց արտահայտությունը գտան Պիկասոյի հետագա աշխատանքներում:

Պիկասոն իր երկարատև կյանքի ընթացքում ստեղծել է 50.000 աշխատանք՝ 1.885 նկար, 1.228 քանդակ, 2.880 կերամիկա, մոտ 12.000 գծագիր, հազարավոր կրկնօրինակումներ։ Իր մահվան ժամանակ Պիկասոյի նկարները իր սեփականությունն էին, և նա դրանք չէր հանում արվեստի շուկա վաճառքի, քանի որ դրա կարիքը չուներ։ Բացի այդ Պիկասոն ուներ հայտնի նկարիչների հավաքածուներ, այդ թվում նաև Հենրի Մատիսի նկարներինը։ Քանի որ Պիկասոն ոչ մի կտակ չէր թողել, նրա մահվան արարողությունների համար Ֆրանսիայի կառավարությանը վճարել են իր աշխատանքների և իր մյուս հավաքածուների տեսքով։ Այս աշխատանքները ցուցադրվել են Փարիզի Պիկասոյի անվան թանգարանում։ 2003 թ. Պիկասոյի բարեկամները թանգարան են նվիրել նրա ծննդավայրին՝ Իսպանիայի, Մալագա քաղաքին, որտեղ գտնվում է Պիկասոյի թանգարանը։

Պաբլո Պիկասոն մահացել է 1973 թ. ապրիլի 8-ին Ֆրանսիայում, այն պահին, երբ նա և իր կինը՝ Ժակլինը դիմավորում էին ճաշկերույթի եկած հյուրերին։ Նրա վերջին խոսքերն էին. «Խմեք իմ կենացը, խմեք իմ առողջության համար, գիտեք, որ ես այլևս չեմ կարող խմել»։

Պիկասոյի աշխատանքերը սովորաբար բաժանվում են շրջանների։ Նրա ուշ շրջանի շատ ստեղծագործություններ վեճի առարկա են, իսկ սովորաբար ընդունվում են նրա Կապույտ շրջանի /1901-1904թթ./, Վարդագույն ժամանակաշրջանի /1905-1907թթ./, Աֆրիկյան ազդեցության ժամանակաշրջանի /1908-1909թթ./, Անալիտիկ Կուբիզմի ժամանակաշրջանի /1909-1912թթ./ աշխատանքերը։ 1939-1940թթ. Նյու Յորքի Մոդեռն արվեստի թանգարանում, որի տնօրենն էր Ալֆրեդ Բարրը, մեծ հաջողություն ունեցան Պիկասոյի մինչ այդ առաջատար գործերը։ Այս ցուցահանդեսը նկարչին բերեց Ամերիկայում արվեստի շրջանակի մեծաթիվ հանդիսատես։

Մինչ 1901 թ.

Պիկասոն մինչև 1890 թ. կրթությունը ստացել է իր հոր մոտ։ Նրա առաջընթացը հնարավոր է տեսնել վաղ շրջանի աշխատանքերում, որոնք այսօր պահվում են Բարսելոնայում՝ Պիկասոյի թանգարանում։ 1893 թ. ընթացքում նրա վաղ աշխատանքները անկում են ապրում և միայն 1894 թ.-ից կարող ենք ասել, որ Պիկասոյի կարիերան սկսվեց։ 1890-ական թթ. կեսերին նրա աշխատանքերում ակնհայտ երևում է ակադեմիական ռեալիզմը։ Այդ աշխատանքները ցուցադրվեցին 1896 թ. «Առաջին հաղոդությունում»։ Այդ նույն տարում՝ 14 տարեկան հասակում, նա նկարում է հորաքույր Պեպայի դիմանկարը։ Մի կայտառ և թատերական դիմանկար, որը Ժուան-Էդուարդո Կիրլոտը անվանեց «անկասկած Իսպանիայի նկարչության պատմության ամենամեծերից մեկը»։

Կապույտ շրջան

Պիկասոյի Կապույտ շրջանը /1901-1904թթ./ բաղկացած է մռայլ նկարներից՝ կապույտ և կապտա-կանաչավուն ստվերներով, ու միայն հազվադեպ են հարստացված այլ գույներով։ Թե երբ է սկսել այս ժամանակաշրջանը անորոշ է։ Հնարավոր է, որ այն սկսվել է 1901 թ. գարնանը Իսպանիայում կամ նրա կյանքի երկրորդ կեսին՝ Փարիզում։ Նիհար մայրերի և նրանց երեխաների շատ նկարներ թվագրված են եղել այդ տարեթվին։ Նրա խոժոռ գույների օգտագործումը և երբեմն թախծալի թեմաների պատճառներն էին փողոցային կանայք և մուրացկանները։ Պիկասոն շատ տպավորված էր Իսպանիա կատարած ճանապարհորդությունից և իր ընկերոջ՝ Կարլոս Կասագեմասի ինքնասպանությունից։ 1901 թ. աշնանից սկսած Պիկասոն ետմահու նկարել է Կասագեմայի դիմանկարները։ Այդ նույն տրամադրությունը արտահայտվել է «Չափավոր հոգեհացը» փորագրությունում /1904 թ./, որտեղ պատկերված է մի կույր տղամարդ և մի կին, երկուսն էլ հյուծված՝ նստած դատարկ սեղանի շուրջ։ Կուրությունը, Պիկասոյի այս շրջանի աշխատանքերի հերթական թեման էր։ Այս թեման ներկայցված է նաև «Կույրերի ճաշը» /1903 թ./ և Կելեստինայի դիմանկարում /1903թ/, ինչպես նաև Սոլերի և Սյուզան Բլոխների դիմանկարներում։

Վարդագույն շրջան

Վարդագույն շրջանը /1904-1906թթ/ բնորոշվում է որպես ավելի ուրախ շրջան՝ գազարագույն և մանուշակագույն երանգներով՝ հատկանշվելով կրկեսի մարդկանցով։ Ծաղրածուներին և կատակերգական բնավորությունը սովորաբար պատկերում էր վանդակավոր հագուստով, որը Պիկասոյի համար դարձավ խորհրդանիշ։ 1904 թ. Փարիզում Պիկասոն հանդիպում է Ֆերնանդե Օլիվերի հետ և այս շրջանի շատ նկարներ նկարել է նրա ջերմ բարեկամական ազդեցության ներքո։ Այս շրջանի օպտիմիստական տրամադրությամբ նկարները հիշեցնում են 1899-1901թթ. շրջանը, և 1904 թ. կարող է համարվել անցումային շրջան այս երկու շրջանների միջև։

Աֆրիկյան ազդեցության շրջան

Պիկասոյի Աֆրիկյան շրջանը /1907 -1909թթ./ սկսվեց այն ժամանակ, երբ նա նկատեց Լես Դեմոիսելես դը Ավինգոյին։ Հիմնական գաղափարները զարգացան այս շրջանում, որոնք Պիկասոյին առաջնորդեցին ուղիղ դեպի Կուբիզմի շրջան, որը հաջորդն էր։

Կուբիզմ

Անալիտիկ կուբիզմի շրջանը /1909 -1912թթ./ Պիկասոն զարգացրեց Ջեոջիս Բրաքուի հետ՝ օգտագործելով միատոն շագանակագույնը և բնական գույներ։ Երկու նկարիչներն էլ առանձնացնում էին առարկաները և դրանք վելուծում իրենց ուվագծերի, մասերի մեջ։ Այս ժամանակաշրջանում Պիկասոյի և Բրաքուի նկարները ունեն բազմաթիվ նմանություններ։ Սինթետիկ Կուբիզմը /1912-1919թթ./այդ ժանրի զարգացման հաջորդ փուլն էր, որտեղ թուղթը բաժանվում էր ֆրագմենտների /հաճախ պատառը կամ թերթի էջերի մասերը/, որոնք առանձնանում էին ստեղծագործության վրա՝ նշելով ստեղծագործության առաջին օգտագործված կոլաժը։

Կլասիցիզմ և սուրիալիզմ

Առաջին համաշխարհային պատերազմի հեղաշրջումից հետո Պիկասոն սկսեց ստեղծագործել նեոկլասիկական ոճում։ Պիկասոյի այս աշխատանքները հաճախ հիշեցնում են Ինգրեսի աշխատանքերը։ Պիկասոյի այս ժամանակաշրջանի հայտնի նկարներից է Guernica-ն։ Այստեղ Պիկասոն մարմնավորել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմի անմարդկությունը, դաժանությունը և անհուսությունը։ Երբ Պիկասոյին խնդրել են բացատրել իր սիմվոլները, նա պատասխանել է «Նկարիչը չէ, որ պետք է սահմանի իր սիմվոլները։ Այլապես ավելի լավ կլիներ, որ նա դա արտահայտեր բազմաթիվ բառերով։ Հասարակությունը, որ նայում է այդ նկարին, պետք է սահմանի այդ սիմվոլները այնպես, ինչպես ինքն է հասկանում»։ Guernica-ն երկար տարիներ կախված է Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում։ 1981 թ. այն ցուցադրվել է Իսպանիայում։ 1992 թ. այն կախվել է Մադրիդի Ռեյնա Սոֆյա թանգարանում՝ թանգարանի բացման ժամանակ։

Ուշ շրջանի աշխատանքները

1950-ական թթ. Պիկասոյի ոճը նորից փոխվում է։ Նա ստեղծում է մի շարք աշխատանքեր Վելազկեզի Las Meninas նկարի հիման վրա։ Նա ստեղծել է նաև աշխատանքներ Գոյայի, Պոուսինի, Մանետի, Կոուրբետի և Դերուկրոիքսի ստեղծագործությունների հիման վրա։ Պիկասոյին հանձնարարեցին պատրաստել 15մ բարձրությամբ մաքվետ, որը գտնվում է Չիկագոյում։ Այն հայտնի է որպես Չիկագո Պիկասո անվամբ։ Նա այդ առաջարկն ընդունեց մեծ խանդավառությամբ։ Նախագծեց քանդակը, որը անորոշ էր և հակասական։ Թե պատկերն ինչ էր, հայտնի չէ։ Այն կարող էր լինել թռչուն, ձի, կին կամ լրիվ աբստրակտ ինչ-որ բան։ Քանդակը Չիկագոյի կենտրոն տանող ամենահայտնի նշանաձողերից մեկն է, որը կանգնեցվել է 1967 թ.։ Պիկասոն այդ աշխատանքի համար հրաժարվում է ստանալ 100,000 $։ Նա այդ գումարը նվիրաբերում է քաղաքի բնակչությանը։

Պիկասոյի վերջին աշխատանքերը ոճերի խառնորդներ են։ Իր ողջ էներգիան ներդնելով իր աշխատանքների մեջ՝ Պիկասոն դարձավ ավելի հանդուգն, իսկ նրա աշխատանքերը ավելի գունառատ և արտահայտիչ։ 1968-1971թթ. նա ստեղծում է բազմաթիվ նկարներ և պղնձե տախտակի վրա հարյուրավոր փորագրություններ։ Միայն հետագայում՝ Պիկասոյի մահից հետո, արվեստի աշխարհը աբստրակտից անցում կատարեց դեպի իքսպրեսիոնիզմ։ Քննադատական համայնքը պարզեց, որ Պիկասոն դեռևս իր կյանքի սկզբում բացահայտել էր նեո-իքսպրեսիոնիզմը։

 

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1479 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: