Յան Վերմեեր (հոլ.՝ Jan Vermeer, Joannis ver Meer, Joannis van der Meer) (ծնվ Հոկտեմբերի 31, 1632թ., Դելֆտ, մահ. դեկտեմբերի 15 1675թ., Դելֆտ) Բարոկկո դարաշրջանի հոլանդացի հռչակավոր գեղանկարիչ, հոլանդական գեղանկարչության ոսկե դարաշրջանի ներկայացուցիչ:

Ներկայումս աշխարհում հայտնի է Վերմեերի ընդամենը 37 փոքրածավալ աշխատանք: Նկարների թվագրությունը արվեստի պատմագրության համար մնում է սկզբունքային խնդիր, որովհետև նկարիչը թվագրել է ներկայումս հայտնի նկարներից միայն երեքը` Կավատուհու մոտ, Աստղագետը և Աշխարհագրագետը: Մնացած բոլոր նկարների թվականները մոտավոր են, քանի որ պահպանված տեղեկություններն ու տվյալները բավարար չեն հստակ թվականներ նշելու համար:

Նրա ամենահայտնի նկարներից մեկը Մարգարտե ականջօղով աղջիկն է, նկարված՝ 1665 թվականին: Այն հաճախ անվանում են հյուսիսային Մոնա Լիզա։ Այժմ գտնվում է Հաագայի Մաուրիցհեյս թանգարանում։

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1066 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: