Պիտեր Պաուլ Ռուբենսը ծնվել է Անտվերպենի քաղաքացիների ընտանիքում։ Նրա հայրը՝ Յան Ռուբենսը հերցոգ Ալբայի տիրապետության ժամանակ Անտվերպենի ավագանու կազմում էր։ Ռեֆորմացիային հարելու համար հետապնդվում է և ստիպված փախնում արտասահման։ Քյոլնում Վիլհելմ Օրանացու կնոջ հետ սիրային կապի պատճառով, բանտարկվում է, հետո աքսորվում Զիգեն՝ այնտեղ էլ 1577 ծնվում է ապագա գեղանկարիչը։ Վաղ տարիները Ռուբենսի մանկական տարիները անցել են Զիգենում, ապա Քյոլնում, միայն 1587 թվականին հոր՝ Յան Ռուբենսի մահվանից հետո ընտանիքը իրավունք է ստանում վերադառնալ Անտվերպեն։ Ընդհանուր կրթությունը ստանում է ճիզվիտների մոտ, որից հետո ծառայում է կոմսուհի դե Լյալենի մոտ, որպես մանկլավիկ։ 1958 թվականին ընդունվում է Անտվերպենի սրբ. Ղուկասի գիլդիա, որպես ազատ վարպետ։ 1600 թվականին ըստ նիդերլանդական նկարիչների ընդունված կարգի մեկնում է Իտալիա ավարտելու գեղարվեստական կրթությունը։

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1100 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: