Ծնվել է 1606թ. հուլիսի 15-ին, հաճախել է Լեյդենի համալսարանին կից դպրոցը, սակայն մեծ հետաքրքրություն է ցուցաբերել գեղանկարչության նկատմամբ: 13 տարեկանից աշակերտում է լեյդենցի գեղանկարիչ Յակոբ վան Սվանենբուրխին:

Արդեն վաղ նկարներում արտահայտվում է նկարչի տաղանդը:

1627թ. իր ընկերոջ՝ Յան Լիվենսի հետ բացում է սեփական արվեստանոցն ու աշակերտներ հավաքում: Նա նկարում է դիմանկարներ, կտավներ՝ բիբլիական թեմաներով, գրաֆիկական հոյակապ աշխատանքներ ստեղծում:

Նրա ամենահայտնի աշխատանքներից են «Սուրբ ընտանիք» (1645), «Հրեական հարսնացու» (1665), «Անառակ որդու վերադարձը» (1666):

Ռեմբրանտի ստեղծարարությունը, առանց կասկածի, հոլանդական դպրոցի վերելքն է: Թվում էր, որ այս վարպետը մենակ է արվեստի աշխարհում: Նրան համարում էին “գեղանկարչության առաջին հերետիկոսը”, սակայն ավելի ուշ հոլանդական բոլոր նկարիչներին սկսեցի անվանել “փոքր հոլանդացիներ”, որպեսզի ընդգծեն թե ինչքան բարձր է Ռեմբրանտը:

Գեղարվեստական ժառանգությունը շատ բազմազան է` դիմանկարներ, նատյուրմորտներ, պեյզաժներ, պատմական, կենցաղային, դիցաբանական նկարներ: Իր վաղ շրջանի աշխատանքներում դեռ երևում են կառավաջիզմի ազդեցությունը : 1630-ականներին նրան մեծ համբավ բերեցին դիմանկարները (նա կարողացավ լուծել խմբակային դիմանկարի խնդիրները) <Սասկիայի հետ ինքնանկարը>, որտեղ նա քաջ ժխտում է բոլոր կանոնները, ազատ քսվածքով, ոկեգույն գամմայով: Աստվածաշնչային նկարներում տեսնում ենք (<Աբրահամի զոհաբերությունը>) սուր ռակուրսներ, լուսաստվերային կոնտրաստներ: Հատուկ տեղ են զբաղեցնում իր արվեստում դիցաբանական թեմաներով նկարները` <Դանայան>, որտեղ նա իտալական մարմնի գեղեցկությունը հակադրեց հոգևոր գեղեցկությանը: Նա աշխատում էր նաև Օֆորտի տեխնիկայով: 1640-ականներին Ռեմբրանտի ստեղծագործության կոնֆլիկտի մեջ է մտնում հասարակության պահանջների հետ, նրա պատվերները պակասում են: Իր արվեստը կորցնում է երբեմնի թափը, նա սկսում է նկարել հանգիստ, կենցաղային նկարներ (<Դավիթն ու Հովնաթանը>, <Սուրբ ընտանիքը>): Գնալով նրա ստեղծագործությունների մեջ ավելի մեծ դեր է տրվում նուրբ լուսաստվերային խաղի, որի միջոցով նա հասնում է դրամատիցմի, զգայական լարվածության մթնոլորտին, նա իր ստեղծագործություններում ուշադրությունը կենտրոնացնում է ձեռքերի և երեսի վրա: 1656թ. նա ընկնում է պարտքերի մեջ և ողջ ունեցվածքը վաճառում է:
Իր կյանքի վերջին տարում նա ստեղծում է իր գլուխգործոցը` ?Անառակ որդու վերադարձը,նա պատկերել է կուլմինացիոն պահը և վարպետությամբ ստեղծել մարդկային զգացմունքների բարդ գամմա: Էմոցիոնալ կոլորիտը վառվում է նկարի կենտրոնում և հանգչում կորցված ֆոնում:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 3885 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: