Ֆրանսիացի նկարիչ, քանդակագործ Անրի Էմիլ Բենուա Մատիսը ծնվել է 1869 թ – ի դեկտեմբերի 31-ին: Սովորել է Փարիզի Ժյուլիան ակադեմիայում (1891 – ից), Դեկորատիվ արվեստների դպրոցում (1893 – ից), Գեղեցիկ արվեստների դպրոցում (1895 – 1899 – ին Գ. Մորոյի մոտ): 1905 -1907 – ը եղել է ֆովիզմի պարագլուխ: Մատիսի 1910 – ական թթ. 2-րդ կեսի զուսպ ու խստաշունչ ստեղծագործություններում նկատելի է կուբիզմի ազդեցությունը («Երաժշտության դաս»): 1920 –ական թթ. աշխատանքներն աչքի են ընկնում մոտիվների կենսական անմիջականությամբ, գունային բազմազանությամբ ու մեղմությամբ («Հարճեր» շարքը): Մատիսի գեղանկարչությունը ներազդում է գունապատկերների ծայրահեղ հագեցածությամբ, գծային ռիթմերի երաժշտականությամբ, մաքուր գունահարաբերումներով: Մատիսը աշխատել է նաև գրաֆիկայի, գունավոր թղթերով ապլիկացիայի, քանդակագործության, վիտրաժի մարզերում: Չնայած նկարիչը չի դիմել ժամանակակից կյանքի կոնկրետ իրադարձություններին, անմիջականորեն չի արձագանքել դարաշրջանի հասարակական ցնցումներին՝ նրա լավատեսական արվեստը կարևոր տեղ է գրավում XX-րդ դարի հումանիստական արժեքների շարքում: Մատիսը ֆրանսիական մտավորականության առաջավոր ներկայացուցիչներից էր, խաղաղության պաշտպանության ակտիվ մարտիկ, համակրանքով էր վերաբերվում ՍԱՀՄ-ին: Մոսկվայի և Լենինգրադի թանգարաններում է գտնվում կարչի ստեղծագործության լավագույն հավաքածուներից մեկը:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1950 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: