Ֆրենսիս Բեկոն (անգլ.՝ Francis Bacon, 1st Viscount St Albans, 1561 թ. Հունվարի 22, – 1626 թ. ապրիլի 9), անգլիացի փիլիսոփա, պատմաբան, քաղաքական գործիչ, էմպիրիզմի հիմնադիր: Նոր ժամանակների փիլիսոփայության հիմնադիրներից մեկը: 1584-ին, 23 տարեկանում, ընտրվել է խորհրդարանի անդամ: 1617-ից կնիքի լորդ-պահապան, ապա՝ լորդ-կանցլեր, Վերուլամի բարոն և Սենտ-Օլբանի դերկոմս (վիկոնտ): 1621-ին մեղադրվել է կաշառակերության մեջ և ազատվել բոլոր պաշտոններից: Հետագայում ներման է արժանացել, սակայն չի վերադարձել պետական ծառայության՝ իր կյանքի վերջին տարիներին զբաղվելով գիտական և գրական աշխատանքով: Նրա երկերը կազմում են գիտական հետազոտության ինդուկտիվ մեթոդաբանության հիմքը: Ինդուկտիվ մեթոդը հաճախ անվանում են «Բեկոնի մեթոդ»: Գիտության խնդիրների նկատմամբ իր մոտեցումները Բեկոնը շարադրել է «Նոր օրգանոն» աշխատությունում, որը լույս է տեսել 1620 թվականին (թարգմանվել է հայերեն): Այդ տրակտատում նա գիտության նպատակ է հռչակում բնության նկատմամբ մարդու իշխանության ավելացումը: Բնությունը համարում է անհոգի նյութ, որի կոչումն է ծառայել մարդուն, օգտագործվել մարդու կողմից: Նրա գրչին են պատկանում նաև «Գիտությունների արժանապատվության և բազմապատկման մասին», «Քաղաքական և բարոյական փորձեր», «Նոր Ատլանտիդա» և այլ երկեր:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 409 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: