Թայվանում բնակվող Չեն անունով 23-ամյա երիտասարդը երեկ ինտերնետ-սրճարաններից մեկում մահացել է 23 ժամ համակարգչի առջև նստելուց հետո տեղեկացնում է bigpondnews.com լրատվական կայքը։

Նշվում է, որ երիտասարդը մի քանի օր շարունակ այցելել է նույն հաստատությունը ու համակարգչային խաղ խաղացել։ Վերջին երեք օրերին նա միայն մի քանի ժամով է դուրս եկել ինտերնետ-սրճարանից։

Սրճարանի աշխատակիցներից մեկը պատմել է, որ շատ դժվար է եղել գրավել նրա ուշադրությունը։ Չենը չի պատասխանել մարդկանց հարցերին, կլանված խաղացել է։ Նա մահացել է խաղային վահանակը ձեռքին։

Ոստիկանությունը դեռ չի հրապարակել մահվան պատճառը, սակայն ենթադրվում է, որ դա տեղի էունեցել սրտի կաթվածից, որի պատճառ է հանդիսացել անշարժությունն ու ցուրտ եղենակը։

Նշենք նաև որ Չենը հիմնականում խաղացել է League of Legends խաղը։

Tert.am

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 858 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: