Ավստրիացի սիմվոլիստ նկարիչ Գուստավ Կլիմտը ծնվել է 1862թ հուլիսի 14-ին Վիեննայի մոտ գտնվող Բաումգարթն քաղաքում, յոթ երեխաներից երկրորդը: Ընտանիքի երեք որդիները սկզբից էլ դրսեւորել են արտիստիկ տաղանդներ: Հայրը՝ Էռնստ Կլիմտը (ով Բոհեմիայից էր), ոսկու փորագրիչ էր, մորը՝ Աննա Կլիմտի չիրականացած ձգտումը երաժիշտ դառնալն էր: Կլիմտն իր մանկության մեծ մասն ապրել է աղքատության մեջ, որովհետեւ վերաբնակիչների համար աշխատանքը սակավաթիվ էր:

14 տարեկանում անդամագրվում է Արվեստների եւ Արհեստների Վիեննական Դպրոցում, որտեղ ուսանում է 7 տարի՝ ստանալով ճարտարագիտական նկարչի գործնական ուսուցում: Նա մեծարում էր ժամանակի ամենահանրահայտ պատմական նկարիչ Հանս Մակարտին: Ոչ հատուկ շատ երիտասարդ արտիստներին, Կլիմտն ընդունում էր պահպանողանական Ակադեմիական ուսուցման դրույթները: 1877թ իր եղբայր Էռնստը, ով հոր պես դարձավ ոսկու փորագրիչ, նույնպես ընդունվեց Վիեննական Դպրոց: Եղբայրներն ու իրենց ընկեր Ֆրանզ Մացչը սկսեցին միասին աշխատել: Արդեն մինչ 1880թ նրանք բազում պատվերներ էին ստացել: Իրենց թիմն անվանում էին <<Արտիստների Միություն>>: Կլիմտն իր մասնագիտական կարիերան սկսեց ինտերիերային որմնանկարներ ու մեծ հանրային շենքերի առաստաղներ նկարելով Ռինգստռաբեում, ներառյալ <<Այլաբանություններ ու Էմբլեմներ>>-ի հաջող շարքերը:

1888թ Ավստրիայի Ֆրանզ Ժոզեֆ I կասեր կողմից արժանանում է Երախտիքի Ոսկե կարգին՝ արվեստին իր աջակցության համար: Դառնում է Մյունիխի ու Վիեննայի Համալսարանների պատվավոր անդամ: 1892թ հայրն ու Էռնստ եղբայրը մահանում են, ու Կլիմտը ստիպված է լինում հանձն առնել հոր ու եղբոր ընտանիքների ֆինանսական պարտավորությունները: Ողբերգություններն ազդում են իր արտիստիկ խորաթափանցության վրա, ու շուտով նա ուղղվում է դեպի նոր անձնական ոճը:

1890թ հանդիպում է Էմիլիե Ֆլոգեին, ով, չտանելով Կլիմտի հարաբերություններն այլ կանանց հետ, դարձավ նկարչի կյանքի ուղեկիցը մինչեւ մահ: Այդ ժամանակահատվածում նա հայր է դարձել 14 երեխաների, սակայն պարզ  չէ՝ Էմիլիեի զավակներն էին նրանք, թե ոչ:

<<Վիեննական Անջատում>> խմբակի հիմնադիրներից է: 1897թ դառնում է խմբակի ու խմբակի <<Սուրբ Գարուն >>պարբերականի նախագահը: Խմբակի շրջանակներում գործունեություն է ծավալում մինչ 1908թ: Խմբի նպատակն էր ինքնատիպ երիտասարդ արտիստներին ցուցադրություններով ապահովելը, աշխարհի լավագուն արտիստների գործերի տեխափոխումը Վիեննա, սեփական ամսագրի հրապարակումը՝ արտիստների գործերը ներակայացնելու համար: Խումբը ոչ մի մանիֆեստ չի հռչակել, ոչ մի առանձին կոնկրետ ոճի չի հարել. նատուրալիստները, ռեալիստները, սիմլվոլիստները՝ բոլորը գոյակցում էին միասին: Կառավարությունն օժանդակում էր նրանց ու իրավական պայմանագրով վարձակալության էր տալիս հանրային տարածքներ՝ ցուցադրություններ կազմակերպելու նապատակով: Խմբի սիմվոլն Աթենաս Պալլասն էր՝ իմաստության, արիության, արդարության, օրենքի, ռազմավարության, արհեստների, հմտությունների հունական դիցուհին, ում Կլիմտը պատկերել է 1898թ:

1890-ականներին Էմիլիե Ֆլոգեի ընտանիքի հետ ամենամյա ամառային հանգիստ էր անցկացնում Ատերսի լճի ափին: Այստեղ էլ նկարել է իր բնապատկերների մեծ մասը: Այս նկարները կազմում են Կլիմտին լրջորեն հետաքրքող կառուցվածքից զատ միակ ժանրը. քանակի ու որակի առմամաբ բավարար են առանձին համակրանք վաստակելու համար: Բնակնարները բնորոշվում են դիզայնի նույն հղկմամբ ու ընդգծված նախշազարդմամբ (օր.՝ գծանկարային տարրեր): Ատերսի բնանկարներում խորը տիեզերքը արդյունավետորեն հարթեցրած է. ենթադրվում է, որ Կլիմտը դրանք պատկերել է հեռադիտակի միջից դիտելով:

1849թ պատվեր է ստանում` Վիեննայի Համալսարանի Մեծ Սրահը ձեւավորելու համար երեք նկար պատկերել: Չհասցնելով դրանք ավարտել մինչ դարավերջ, իր երեք պատկերները՝ Փիլիսոփայությունը, Բժշկությունը ու Իրավագիտությունը քննադատվում են արմատական թեմաների ու նյութի համար, որը կոչվում էր <<պոռնոգրաֆիկ>>: Կլիմտը ավանդական այլաբանությունն ու սիմվոլիզմը վերափոխել էր նոր լեզվի, որն ավելի անսքող սեռական էր, հետեւաբար՝ ավելի խանգարող ու անհագնստացնող: Հանրային բողոքը եկավ բոլոր կողմերից՝ քաղաքական, էսթետիկ, կրոնական: Նկարները չցուցադրվեցին Մեծ Սրահի առաստաղին: Սա հանրային պատվերի վերջին ընդունումն էր Կլիմտի կողմից: 1945թ մայիսին երեք նկարները ոչնչացվում են նահանջող էսէսականների կողմից:

1904թ համագործակցում է այլ արտիստների հետ՝ Սթոքլեթ ամրոցի կառուցման շրջանակներում: Դա հարուստ բելգիացի արդյունբերողի տունն էր, որ Արտ Նուեւա շրջանի մեծամասշտաբային կոթողներից էր: Ճաշասենյակի զարադարանքի մեջ իր ներդրումը, հիմնականում <<Իրականացում եւ Սպասում>> նկարը, իր դեկորատիվ աշխատանքի լավագույն գործերից էր, եւ ինչպես նա հասարակայնորեն հաստատել է՝ <<հավանաբար զարդարանքի իմ առավելագույն զարգացումը>>:

Իր սովորական կյանքը որոշ առմամաբ խաչափակ էր՝ նվիրված իր արվեստին ու ընտանիքին, մի քիչ Անջատում Շարժմանը: Նա խուսափում էր սրճարանային միջավայրից ու այլ արտիստներից (հասրաակային տեսանկյունից): Իր համբավը շատ հաճախորդների էր բերում իր դռան առջեւ, եւ նա հնարավորություն ուներ խիստ տեսակավորող լինել: Իր նկարչական մեթոդը շատ խորհրդածական էր, երբեմն՝ փութաջան, եւ երբեմն պահանջում էր երկար աշխատանք: Ուներ ակտիվ սեռական կյանք, սակայն իր կապերի նկատմամաբ շրջահայց էր ու խուսափում էր անձնական սկանդալներից: Ռոդենի պես, Կլիմտն օգտագործում էր առասպելաբանությունն ու այլաբանությունը՝ իր խիստ էրոտիկ էությունը քողարկելու նպատակով. իր պատկերները երբեմն բացեիբաց արտահայտում էին իր սեռական հետաքրքրությունը կանանց նկատմամաբ՝ որպես իրեր: Իր մոդելները սովորաբար կարող էին ընդունել ցանկացած էրոտիկ կեցվածք, որը կգոհացներ Կլիմտին (մոդելների մեծ մասը եղել են մարմնավաճառներ):

Քիչ է գրել իր տեխնիկայի, մեթոդների, տեսլականի մասին: Օրագիր չի ունեցել, հիմնականում նամակներ է ուղարկել էմիլիե Ֆլոգեին: Իր հազվադեպ շարադրանքներից մեկում (<<Գոյություն չունեցող ինքնդիմանկարի մեկնաբանություն>>) նա հաստատում է. <<Երբեք ինքնադիմանկար չեմ նկարել: Քիչ եմ հետաքրքրված իմ անձով՝ որպես պատկերելու օբյեկտ, քան ուրիշ մարդկանցով, ամենից շատ՝ կանանցով: Իմ մեջ ոչ մի առանձնահատուկ բան չկա: Ես մի նկարիչ եմ, ով նկարում է օրեցօր, առավոտից գիշեր… Նա, ով ուզում է իմ մասին ինչ-որ բան իմանալ, պիտի իմ նկարներն ուշադիր նայի>>:

1915թ մահանում է Կլիմտի մայրը: 3 տարի հետո մահանում է Կլիմտը (1918թ փետրվարի 6-ին). տառապել է թոքաբորբով ու տարել է սրտի կաթված: Թաղված է Վիեննայի Հիեթզինգ գերեզմանատանը: Բազում աշխատանքներ մնում են անավարտ:

Որպես արվեստի անհատական աշխատանքներ, Կլիմտի աշխատանքները գրանցել են բարձր գներո: Խնձորենի I նկարը վաճառվել է 33 միլիոն դոլարով, Կեչիների Անտառը՝ 40,3 միլիոն:

Կլիմտի ոճն առանձնանում է էլեգանտ ոկսեգույնով կամ գունագեղ դիզայնով: Օգտագործել է նման նախշեր:Տեխնիկա. սկզբում նկարել է մերկ մարմին, որից հետո նոր նկարել է հագուստը, այդպիսով՝մարմինը դուրս բերելով հարթությունից:Նկարների մեծ մասը եղել է էրոտիկ թեմաներով (Համբույրը, Դանաե, Հուդիթ եւ այլն): Հաճախ օգտագործված թեմաներից է կնոջ թեման (հիմնականում՝ լեզբուհի):Արվեստի պատմաբանները նշում են Կլիմտի անջատ ոճի ձեւավորմանն ազդած ընտրողական շարք. եգիպտական, դասական հունական, բյուզանդական եւ այլն:Կլիմտը ոգեշնչվել է ուշ միջնադարյան նկարչությունից, Ալբրեխթ Դյուրերի փորագրություններից, Ճապոնական Ռիմպա դպրոցից:Հասուն նկարներն արտահայտում են նատուրալիստական ոճերի ժխտում, օգտագործում են սիմվոլներ կամ սիմվոլային տարրեր՝ հոգեբանական գաղափարներ փոխանցելու եւ ավանդական մշակույթից արվեստի <<ազատ լինելը>> շեշտելու համար:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 628 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: