Ֆրանսուա Օգյուստ Ռենե Ռոդեն (1840 Նոյեմբերի 12, Փարիզ-1917 Նոյեմբերի 17 Մոյդոն) Ֆրանսիացի քանդակագործ և գրաֆիկ։ 19-րդ դարի երկրորդ կեսի ֆրանսիացի ականավոր քանդակագործ։ Ձևավորման տարիները Ռոդենը ծնվել է 1840թ. Փարիզում, աշխատավորի ընտանիքում: Նա Մարի Չեֆերի և ոստիանական ծառայող Ժան Բատիստ Ռոդենի երկրորդ զավակն էր: Օգյուստ Ռոդենը հիմնականում ինքնուսույց էր, [1] և սկսել է նկարել տաս տարեկանում: 14-17 տարեկան հասակում, Ռոդենն այցելում է Petite École, դպրոց՝ մասնագիտացված արվեստում և մաթեմատիկայում, որտեղ և նա սովորում է գծագրել և նկարել: 1857թ. Ռոդենը փորձում է ընդունվել Գրանտ Էկոլի արվեստի դպրոցը, ներկայացնելով ուղեկցողի կավե մոդելը իր ստեղծագործությունը, բայց նա տապալվում է և հաջորդ երկու դիմումները նույնպես մերժվում են : Այդ անհաջողությունից հետո հաջորդ երկու տասնամյակը Ռոդենը ապրուստի միջոց է հայթայթում արհեստավորությամբ, արտադրելով դեկորատիվ իրեր և ճարտարապետական զարդաքանդակներ: 1862թ. Ռոդենի ավագ քույրը, որ նրանից երկու տարով էր մեծ, պերիտոնիտից մահացավ վանքում: Եղբայրը տանջվում էր և իրեն մեղավոր էր ճանաչում, քանի որ ինքն էր Մարիային տեղեկացրել նշանածի անբարեխղճության մասին: Ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենը ծնվել է Փարիզում: 1854-1857թթ. սովորել է Փարիզի նկարչության և մաթեմատիկայի դպրոցում: Սիրելի քրոջ մահից հետո նա ընտրում է եկեղեցական կյանքը: Սակայն չկարողանալով հրաժարվել արվեստից նա թողնում է եկեղեցին և սկսում է նորից զբաղվել քանդակագործությամբ: 1864թ., երբ Ռոդենին մերժեցին փարիզյան Սալոնում իր առաջին աշխատանքի /Կոտրված քթով մարդը/ ցուցադրումը և չընդունեցին գեղեցիկ արվեստների դպրոցում /երեք անգամ դիմել է, սակայն երեք դեպքում էլ մերժվել է/ սովորելու, նա` որպես օգնական աշխատանքի է անցնում Կարյե-Բելյոզի արվեստանոցում: 1864-1871թթ. քանդակագործ Կարյե-Բելյոզի արվեստանոցում Ռոդենը պատրաստել է դեկորատիվ քանդակներ, որից հետո մինչև 1877թ. քանդակագործ Վան Ռասբուրգի հետ մասնակցել է Բրյուսելի մի շարք շենքերի արտաքին տեսքի հարդարմանը` դեկորատիվ քանդակների միջոցով: Ռոդենի աշխատանքները պատրատվում էին տարբեր նյութերից, նա աշխատել է նաև որպես ոսկերիչ: Տարիների ընթացքում անելով որոշակի խնայողություններ, Ռոդենը 1875թ. առաջին անգամ մեկնում է Իտալիա, որտեղ ծանոթանում է Միքելանջելոյի քանդակների հետ: Նրա վրա անջնջելի տպավորություն են թողնում այդ ստեղծագործությունները: Գտնվելով դրանց ազդեցության տակ Ռոդենը ստեղծեց իր «Պարտված»-ը (1876—1877թթ.): Սակայն այս անգամ նույնպես նրան անհաջողություն էր սպասում, այս քանդակը նույնպես չի ցուցադրվում: Կատարելով որոշակի փոփոխություն այդ քանդակը նախկին զինվորից վեր է ածվում հրաշալի պատանու: Ռոդենն իր նոր ստեղծագործությանը նոր անվանում է տալիս` «Բրոնզե դարը»: Այս անգամ այն ցուցադրվում է և 1878թ. քանդակագործ Ռոդենի մասին արդեն շատերն էին խոսում, նա հայտնի էր, պատվերներ էր ընդունում և, որ ամենակարևորն է նա ուներ իր արվեստանոցը: Նա բազմաթիվ քանդակների հեղինակ է, դրանց մեծ մասը պահվում են Փարիզում` Ռոդենի թանգարանում, բայց կան բազմաթիվ կրկնօրինակներ պատրաստված բրոնզից, մարմարից, գիպսից, որոնք գտնվում են աշխարհի տարբեր թանգարաններում: Արվեստից հեռանալով, Ռոդենը կարճ ժամանակով միանում է «Օրհնված հաղորդության Կաթոլիկ միաբանություն» կարգին: Սուրբ Պետեր Ջուլիան Էյմարդը՝ միաբանության հիմնադիրը, գնահատում է Ռոդենի տաղանդը և նրա կարգին ոչ պիտանի լինելու հանգամանքը և խրախուսում նրան շարունակել քանդակագործությունը: Նա վերադառնում է գեղազարդարիչի գործին, միաժամանակ կենդանիների կանդակներ ստեղծելու դասընթացներ վերցնելով Անտոնիո Լուիս Բայրեից: Ուսուցչի ուշադրությունը կենդանիների շարժման մկանային համակարգի դետալների վրա, նշանակալից ազդեցություն ունեցան Ռոդենի հետագա քանդակագործության վրա:[2] 1864թ. Ռոդենը սկսում է ապրել Ռոուզ Բյուրեթ անունով երիտասարդ դերձակուհու հետ, ում հետ պարտականությունների բերումով նա մնում է մինչ կյանքի վերջ: Զույգը որդի ունեցավ, Օգյուստ Էնջին Բյուրեթ (1866–1934): [3] Այդ տարի իր առաջին քանդակը ներկայացրեց ցուցահանդես և ընդունվեց Ալբերտ- Էռնեստ Կարիե-Բելյոզի ստուդիա, որտեղ մինչ 1870թ. աշխատում է ղեկավար՝ Կարիե-Բելյոզի օգնական: Ֆրանս-Պրուսական պատերազմի սկսվելուն պես Ռոդենը ծառայության կանչվեց Ազգային գվարդիա ծառայելու, բայց նրա ծառայությունը կարճատեսության պատճառով կարճ տևեց: [4] Ռոդենը նախատեսում էր մնալ Բելգիայում մի քանի ամիս, սակայն նա մնաց արտասահմանում վեց տարի: Դա առանցքային ժամանակաշրջան էր նրա կյանքում: 1875թ. Ռոդենին հաջողվում է որոշ գումար կուտակել և երկու ամսով մեկնել Իտալիա, որտեղ նա ծանոթանում է Դոնաթելոյի և Միքելանջելոյի աշխատանքների հետ: Նրանց գործերը խորը հետք են թողնում նրա արվեստի ուղղվածության վրա: [5] Ռոդենը ասում էր. “Միքելանջելոն ինձ ազատեց ով ինձ ազատեց ակադեմիական քանդակագործությունից:”[6] [խմբագրել]Գեղարվեստական անկախություն 1877թ. Ռոուզ Բյուրեն և Ռոդենը վերադառնում են Փարիզ: [խմբագրել]Ստեղծագործություններ Ռոդենի դեռևս վաղ շրջանի գործերն աչքի են ընկնում վարպետությամբ. նրա «Ջարդված քթով մարդը» (1864 թ., նախնական անվանումը՝ «Հաղթվածը») քանդակը մարտահրավեր էր ժամանակի գեղանկարչական կանոններին: Նա պատկերել է ճակատագրի հանդեպ անզոր մարդկանց տանջանքն ու չքավորությունը: Ռոդենը Միքելանջելոյի արվեստի ազդեցությամբ ստեղծել է «Բրոնզե դարը» (1877 թ.) արձանը, որը մարմնավորում է կյանքի զարթոնքն ու տագնապը գալիքի նկատմամբ: Քանդակագործն առավել ճանաչվել է «Քայլողը» (1877 թ.) և «Հովհաննես Մկրտիչ» (1878 թ.) գործերով. վերջինիս մտահղացման փիլիսոփայական խորությունն ու կերպավորման նորարարությունն արտահայտվել են նաև հեղինակի հետագա աշխատանքներում: 1884–88 թթ-ին ստեղծել է «Կալե քաղաքի բնակիչները» արձանախումբը (1895 թ-ին տեղադրվել է Կալե քաղաքում). պատկերել է XIV դարում պաշարված Կալեի փրկության համար պայքարող մի քանի հայրենասերների դրամատիկական կերպարները, որոնք կամավոր հանձնվել են թշնամուն՝ հանուն քաղաքի բնակչության փրկության: Հորինվածքի անհանգիստ ռիթմի, անշարժ և շարժվող մարմինների ու ժեստերի հակադրության շնորհիվ հեղինակը հասել է պատկերի դրամատիկ հնչողության, յուրաքանչյուր կերպարի հոգեբանական և սեղմ բնորոշման: 1880 թ-ից մինչև կյանքի վերջը Ռոդենն աշխատել է «Դժոխքի դարպասները» կոմպոզիցիայի վրա. ոգեշնչվել է Ալիգիերի Դանտեի «Աստվածային կատակերգության», Շառլ Բոդլերի ստեղծագործությունների թեմաներով, ինչպես նաև գոթական ոճի տաճարների շքամուտքերի առանձնահատկություններով: Հորինվածքի առանձին մասեր Ռոդենը մշակել է որպես ինքնուրույն գործեր՝ «Մտածողը» (1880 թ.), «Դանայուհի» (1885 թ.), «Թռուցիկ սեր», «Համբույր» (երկուսն էլ՝ 1886 թ.) և այլն: 1880-ական թվականների կեսից Ռոդենի ստեղծագործության մեջ ավելի ցայտուն է դարձել խորհրդանշական բարդ կերպարների, մարդկային ծայրահեղ հակադիր հույզերի բացահայտումը: Նրա աշխատանքներում առաջնայինը շարժումն է, որը, ըստ Ռոդենի, քանդակի գլխավոր խորհուրդն է. շարժման արտահայտություններից մեկը քանդակների անհարթ մակերևույթն է, որը ներգործում է միջավայրի վրա, ձուլվում նրան: Նա կերտել է նաև Վիկտոր Հյուգոյի (1900 թ.) և Օնորե դը Բալզակի (1897 թ., տեղադրվել է 1939 թ-ին) արձանները: Ուշագրավ են Ռոդենի դիմաքանդակները («Ժյուլ Դալու», 1883 թ., «Բալզակի գլուխը», 1900 թ., «Բեռնարդ Շոու», 1906 թ.), գեղարվեստական առանձնահատուկ արժեք ունեն գծանկարներն ու օֆորտները: Ռոդենի ստեղծագործությունը քանդակագործության պատմության մի ողջ դարաշրջան է. նրա արվեստն ազդել է XX դարի նշանավոր քանդակագործների (Անտուան Բուրդել, Արիստիդ Մայոլ, Շառլ Դեսպիո և ուրիշներ), այդ թվում՝ Հակոբ Գյուրջյանի ստեղծագործության վրա: Ֆիլադելֆիայում և Փարիզում գործում են Ռոդենի թանգարանները: Նրա գործերից պահվում են Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ, Մոսկվայի Պուշկինի անվան կերպարվեստի և այլ թանգարաններում, ՀԱՊ-ում («Մերկ կինը», գծանկար, 1909 թ.): Ռոդենի անունով կոչվել է խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա: 2011թ. հոկտեմբերի 6-ին Հայաստանի ու Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Նիկոլա Սարկոզին Երևանի Ֆրանսիայի հրապարակում Օգյուստ Ռոդենի «Ժյուլ Բաստյեն Լեպաժ» քանդակի բացումը կատարեցին:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 843 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: