S.SargisՓետրվար 4-ին` երեքշաբթի օրը, ժամը 18:00-ին, քաղաքամայր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր տեսուչ Տեր Անուշավան Եպիսկոպոս Ժամկոչյանի տնօրինությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում տեղի կունենա «Խոկման» արարողություն:
«Խոկման» արարողության ընթացքում «Ինչու առաջնորդվել «Մի՛ ստիր» պատվիրանով» թեմայով քարոզ կխոսի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդյաց Տների հոգևոր տեսուչ Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը: Հավարտ արարողության` «Խոկման» մասնակիցները «Տէր, ողորմեա…»-ի` ծնկաչոք երգեցողությամբ, համատեղ կաղոթեն մեր երկրի և Եկեղեցվո զորացման, մասնակիցների առողջության, խաղաղության և գործոց հաջողության համար: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր հովիվ և «Խոկման» արարողության կազմակերպման պատասխանատու Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանի նախաձեռնությամբ «Խոկման» արարողությունը կշարունակի կրել «Եկեղեցին մեր տունն է» խորագիրը: Թող Աստված օրհնի, պահի ու պահպանի ամենքիս. Ամեն:

S.Sargis ekexeci

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1296 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: