Հնար 1.  Փուչիկներ.

Եթե փչեք շատ գունավոր փուչիկներ անգամ վատ եղանակին, այն կլինի շատ վառ ու պայծառ:

Փուչիկները կարող եք պարզապես փչել երեխայի հետ, խաղալ՝ ինչպես կխաղայիք գնդակով, կամ պարզպաես նկարվեք…

Հնար 2. Պատրաստեք արեւային նախաճաշ.

Եւ ո՞վ կհրաժարվի մեկ կտոր արեւից, երբ դրսում անձրեւային եղանակ է. իսկ դրա համար անհրաժեշտ է կոտլետ եւ շողեր կարտոֆիլից, որից հետո բանջարեղենով զարդարեք եւ համատեղեք օգտակարը հաճելիի հետ:

Հնար 3.  Կարգի բերեք տունը.

Վերջապես ժամանակ կա տունը կարգի բերելու համար: Իզուր մի խառնեք ձեր ունքերը՝ դա կարելի է անել խաղի միջոցով, օրինակ՝ գտիր նասկու զույգը …

Հնար 4.  Ստեղծագործելու ժամանակն է.

Ստեղծագործեք երեխայի հետ՝ նկարեք, ծեփեք, նկարազարդեք, ապլիկացիաներով զբաղվեք օգտագործելով տերեւնեւր եւ բնական այլ միջոցներ…

Հնար 5. Կառուցեք ապաստան

Թույլ տվեք երեխային ստեղծել իր տունը, « քարանձավը», որտեղ նա կարող է ապաստան գտնել վատ եղանակի, կատ տրամադրության ժամանակ: Ապահովեք նրան կառուցողական իրերով եւ ինքներդ զբաղվեք նրա հետ:

Հնար 6. Կռիվ բարձերով.

Անկասկած բարձր տրամադրություն ստեղծող այս խաղը կզվարճացնի ձեր երեխային: Նման խաղից չի հրաժարվի անգամ աշխատանքից հոգնած եկած հայրիկը: Լուսանկարեք այդ երջանիկ ակնթարթները…

Հնար 7. Տիկնիկներ, պարեր, երգեր…

Տանը ստեղծեք տիկնիկային թատրոն, ընդ որում, անենդհատ փոխեք ձեր դերերը, միացրեք ուրախ երաժշտություն եւ պարեք ամբողջ ընտանիքով:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 2784 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: