Բանանը հատապտուղ է:

Զիմբաբվեի առաջին նախագահը եղել է Կանաան Բանանան:

Բանանները ոչ միայն դեղին, այլ նաեւ կարմիր գույնի են լինում: Կարմիրներն ավելի նուրբ են եւ տեղափոխում չեն հանդուրժում:

Բանանն այլ մրգերից ավելի շատ է պարունակում  В6 վիտամին: Հայտնի է, որ այդ վիտամինը լավ տրամադրության պատասխանատուն է:

Քաշով բանանը երկրրորդ բերքն է ամբողջ աշխարհում, առաջ անցնելով խաղողից եւ զիջելով առաջին տեղը  նարինջներին:

Հնդկաստանն ու Բրազիլիան արտադրում են ավելի շատ բանաններ, քան ցանկացած այլ պետություն:

Բանանը կարտիֆիլից համարյա 1,5 անգամ ավելի սննդարար է, իսկ չորացած բանանի մեջ հինգ անգամ ավելի կալորիա կա: Մեկ բանանը պարունակում է մինչեւ 300 մգ կալիում, որն օգնում է պայքարել բարձր ճնշման դեմ եւ ամրացնում է սրտմկանը: Մեզանից յուրաքանչյուրի օրգանիզմին անհրաժեշտ է 3 կամ 4 գ կալիում:

Էստոնայից Մայտ Լեպիկը բանաններ ուտելու մրցույթում գրավել է առաջին տեղը: Նա կարողացել է 3 րոպեյում ուտել 10 բանան: Գաշտնիքը նրանում էր, որ նա բանանները կերել է առանց մաքրելու՝ կլեպով, որի արդյունքում ժամանակ է հաղթել:

Լատիներեն բանանը կոչվում է «musa sapientum», ինչը թարգմանաբար նշանակում է « իմաստուն մարդու միրգ »:

Բանան ուտելու համաշխարհային ռեկորդը ժամում 81 հատ ուտելն  է:

 

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1711 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: