Պատկերացրեք, որ կա բանկ, որն ամեն առավոտ ձեզ տրամադրում է 86 400 ռուբլի: Այդ օրվա գումարի ծախսերի մնացորդը չի փոխանցվում հաջորդ օրվան: Գիշերը հաշիվը զրոյացվում է: Ի՞նչ կանեիք դուք գումարով. « Իհարկեր կաշխատենք ամբողջը ծախսել», կասեք դուք: Իրականում մեզանից յուրաքանչյուրն ունի նման բանկ:

Այդ բանկի անունը ժամանակ է:

Ամեն առավոտ մեզ տրվում է 86 400 վայրկյան վարկ, որը զրոյացվում է գիշերը: Մնացորդը չի մնում հաջորդ օրվա վրա: Ամեն օր սկսում է իր նոր հաշիվը: Եթե չօգտագործեք կեսօրվա վարկը՝ կվնասեք ինքներդ ձեզ: Չկա վերադարձի ճանապարհ եւ չի կարելի հաջորդ օրից պարտքով վերցնել: Մենք պարտավոր ենք ապրել մեզ տրված օրով:

Ինչ-որ բանի հասնելու համար ճիշտ օգտագործեք ձեր ժամանակը:

Տարվա գինը հասկանալու համար, հարցրեք երկրորդ տարի մնացած ուսանողին:

Ամսվա գինը հասկանալու համար, հարցրեք վաղաժամ ծննդաբերած մորը:

Մեկ ժամի արժեքն հասկանալու համար հարցրեք դա հանդիպմանը սպասող սիրահարներին:

Մեկ րոպեյի գինն իմանալու համար հարցրեք դա գնացքից ուշացած ուղեւորին:

Մեկ վայրկյանի արժեքն իմանալու համար հարցրեք դա ավտովթարից  խուսափած մարդուց:

Մեկ հարյուրերորդ վայրկյանի արժեքն իմանալու համար հարցրեք դա երկրորդ տեղը զբաղեցրած սպորտսմենից:

Գնահատեք ակնթարթը, որն անցկացրել եք ձեր համար թանկ մարդու հետ:

Ժամանակը չի սպասում մարդուն:

Գնահատեք ձեր ժամանակը եւ օգտագործեք այն ճիշտ:

( Բերնարդ Վերբեր )

Եղեք երջանիկ եւ ապրեք հրաշքների հետ:

Նկարիչ Նիկոլայ Զայցեվը ծնվել է 1956 թվականին, Գերմանիայի Դրեզդեն քաղաքում: Նկարել սկսել է փոքր հասակից եւ ստեղծել է իր ֆանտաստիկ աշխարհը՝ լցված արտասովոր հերոսներով: Նրա ցուցահանդեսներն անցկացվել են աշխարհի շատ երկրներում՝ Փարիզ, Նյու-Յորք, Բադեն-Բադեն…

Nikolay Zaycev

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 669 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: