1. Չսպասես, որ քո երեխան կլինի քեզ նման, կամ այնպիսին՝ ինչպիսին դու ես ուզում: Օգնիր նրան լինել անհատականություն:
2. Երեխայից մի՛ պահանջիր քո արածների վարձը: Դու տվել ես նրան կյանք՝ ինչպե՞ս նա կարող է դրա համար շնորհակալ լինել:  Նա էլ ուրիշին կյանք կտա, որն էլ՝ մի երրորդի, երրորդը՝ չորորդի. դա է շնորհակալ լինելու անփոխարինելի օրենքը:
3. Բաց մի թող դժգոհություններդ, որպեսզի ծերության ժամանակ չուտես դառը հաց: Քանի որ ինչ ցանես, այն էլ կհնձես:
4. Երեխայի դժվարություններին վերեւի մի՛ նայիր: Կյանքի դժվարությունները յուրաքանչյուրին ըստ ուժի է տրված, վստահ եղիր, քոնն ավելի դժվար չէ, քան իրենը, կարող է եւ ընդհակառակը, քանի որ նա փորձ չունի:
5. Մի՛ նվաստացրու:6. Չմոռանաս, որ մարդու կարեւորագույն հանդիպումները երեխաների հետ հանդիպումներն են: Մեծ ուշադրություն դարձրու նրանց վրա, մենք երբեք չգիտենք, թե ում ենք հանդիպւոմ երեխայի մեջ:
7. Մի՛ տանջիր քեզ, եթե չես կարող անել ինչ-որ բան քո երեխայի համար: Տանջի՛ր, եթե կարող ես, բայց չես անում:
8.  Երեխան բռնակալ չի, ով կտիրի է ձեր ամբողջ կյանքին: Դա այն թանկագին գավաթն է, որը Կյանքը տվել է քեզ պահպանելու եւ ստեղծագործական կրակով լցնելու համար: Դա հոր եւ մոր ազատ սերն է:
9. Կարողացիր սիրել ուրիշի երեխային: Ուրիշին երբեք մի՛ արա այն, ինչ չես ուզի, որ քեզ անեն:
10. Սիրի՛ր քո երեխային ինչպիսին որ կա՝ անտաղանդ, անհաջող, մեծ… Նրա հետ շփվելուց ուրախացի՛ր, քանի որ երեխան տոն է, որե դեռ քեզ հետ է:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 712 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: