Իսկ դուք գիտեի՞ք, որ Ձեր փոքրիկների համար պլաստիլին կարող եք պատրաստել ինքներդ՝ տան պայմաններում, որն առավել անվտնագ կարելի է համարել:

Դրա համար Ձեզ անհրաժեշտ է.

– 1 բաժակ ալյուր
– 1/2 բաժակ աղ
– 6 ճ/գ. կիտրոնի հյութ
– 1 բաժակ ջուր
– 1 ճ/գ. բուսական յուղ
– գունանյութեր

Պատրաստման եղանակը.

– Կիտրոնի հյութը լցրեք բաժակի մեջ, ավելացրեք ջուր:

– Թավայի մեջ (մարմանդ կրակի վրա ) խառնեք ալյուրը աղի հետ, լցրեք ջուրն ու բուսական յուղը:

– Ավելացրեք գունանյութը:

– Եփեք մոտավորապես 5 րոպե, մինչեւ զանգվածը կամրանա:

– Հանեք կրակի վրայից եւ մի փոքր տրորեք ձեռքերով:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1879 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: