1.   Պայմանավորվեք երեխայի հետ, որ իրեն գրկած կտանեք մինչեւ կապույտ մեքենան, որից հետո նա մինչեւ կանգառ ինքնուրույն կքայլի: Այդպես անընդհատ նոր նպատակակետեր հորինեք:
  2.  Խաղացեք գայլ եւ նապաստակ խաղը, որտեղ դուք գայլն եք եւ պետք է բռնեք նապաստակին՝ իրեն:
  3.  Քայլեք միայն գծերով, թռչեք քարերի վրայով, կամ էլ հակառակը՝ քայլեք այնպես, որ չկանգնեք սպիտակ օձերի վրա, ով դիպչի պարտվում է:
  4. Եթե դուք զբոսնում եք նաեւ ամուսնու հետ, ապա երկուսով բռնեք երեխայի ձեռքերից ու թռցրեք ամեն մի քարը, փոսը եւ այլն եէ այլն:
  5. <<Քանի քայլ է>> խաղը եւս կզվարճացնի Ձեզ ու Ձեր երեխային: Խաղի պայման. եւ դուք եւ երեխան պետք է նախապես ասեք թե  քանի քայլ է մոտակա նստարանը, եւ ապա քայլելով հաշվեք, թե ով է ճիշտ:
  6. Քայլել կարելի է տարբեր կենդնաիներին նմանակելով՝ նապաստակի նման թռչկոտել, քայլել արջի նման…
  7. Եթե կա եզրաքար ( բորդյուր ), ապա առաջարկեք քաձլել նրանով, եթե ոտքը եզրաքարից դուրս գա, ուրեմն պարտվել է:
  8. Ճանապարհը կդառնա ավելի հետաքրքիր, եթե այն վերածեք հեքիաթի: Վերածվեք մուլտֆիլմի կամ հեքիաթի հերոսների:
  9. Ասեք երեխային, որ մոռացել եք հասցեն, թող երեխան ձեզ ուղեկցի, ցույց տա ճանապարհը: Դա կօգնի նաեւ իմանալ թե ինչպես է երեխան կողմնորոշվում:
  10. Հանձնարարեք երեխային ինչ-որ բան հասցնել տուն, որն անպայման թեթեւ պետք է լինի: Խաղի պայման որոշեք՝ տանել գլխից բարձր, առջեւում, աջ ձեռքով…. անենդհատ փոխեք պայմանը, որ հետաքրքիր լինի:
  11. Անվանեք ճանապարհին հանդիպող յուրաքանչյուր ա տառով սկսվող, կամ կարմիր գույնի առարկաները….
  12. Պատմեք ծառերը, ծաղիկները, ամպերի… շրջապատում ամեն ինչի մասին:
  13. Խաղացեք հանգեր կազմելով:
  14. Նայեք ինչն է երեխայից ցածր, ինչն էլ՝ բարձր: Օրինակ. <<Ես բարձր եմ խոտից, ես ցածր եմ ծառից>>:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 353 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: