Սուտ է այն լուսավորությունը, որը պիտի օտար լեզվով լինի… Ազգի հոգին եւ ազգի սիրտը կարող են յուրյանց հատկությունը եւ որակությունը մաքուր պահել միմայն կերպարանավորվելով ազգային լեզվի ազդեցության տակ. այս ճշմարտությունս ուրացողը է ազգությունը:

Մ. Նալբանդյան

Մի ազգի բոլոր հոգեղեն ճոխությունը ամփոփված է  նորա լեզվի մեջ եւ լեզուն է բանալին այդ մեծ գանձարանի:

Ստ. Նազարյանց

Դպրոցի ազգայնություը կախված չէ աշակերտների եւ վարժապետների լոկ հայությունից – լեզուն է, որ միմայն կարող է այդ վերնագիրը դնել դպրոցի ճակատին:

Մ. Նալբանդյան

Լեզուն է այն սարսափելի ուժը, որի ընդդեմ տկար են նաեւ միլիոնավոր բարբարոսների սվիները:

Մ. Նալբանդյան

Ինչ որ մայրն է տալիս յուր կաթովը, միեւնույնն էլ ազգն է տալիս յուր լեզվովը երեխային:

Ռ. Պատկանյան

Հայ լեզուն նույն դերը պետք է կատարի իրեն հայ ճանաչող եւ հայ մնալ ցանկացող անհատի համար, ինչ դեր որ կատարում է արյունը նրա ֆիզիկական կյանքի համար:

Ս. Մալխասյանց

Ձե՛զ եմ ասում, ձե՛զ, հայոց նորահաս երիտասարդք, ձեր անումին մեռնիմ, ձեր արեւին ղուրբան, տա՛սը լեզու սովորեցեք, ձեր լեզուն, ձեր հավատքը ղայի՛մ  բռնեցեք:

Խ. Աբովյան

Մի ազգի բոլոր հոգեղեն ճոխությունը ամփոփվում է նորա լեզվի մեջ եւ լեզուն է բանալին այդ մեծ գանձարանի:

Ստ. Նազարյանց

Կարճ խոսքը նշան է երկար խելքի, երկար խոսքը՝ կարճ խելքի:

Ավ. Իսահակյան

Ազգությունը ունի յուր քոգին, եւ այդ հոգին լեզուն է:

Մ. Նալբանդյան

Հոմանիշների մի ամբո՜ղջ վտառ վխտում է քո մեջ:

Պ. Սեւակ

Ա՜խ լեզու՛ն, լեզու՛ն, լեզու՛ն որ չըլի, մարդ ընչի՞ նման կըլի:

Խ. Աբովյան

 Լեզուն ամենակատարյալ միջոցն է՝ մեր միտքը, մեր զգայարնները ու կամքն արտահայտելու:

Ա. Բահաթրյան

Ամենայն ազգի լուսավորություն յուր մայրենի լեզվով պիտոյ է լինելու, եթե ցանկալի էր, որ այդ լուսավորության ծառը արմատ արձակեր, աճեր, զորանար, ծաղկազարդվեր եւ պտղաբերեր:

Ստ. Նազարյանց

Հայո՛ց լեզու, դու մեր անկողոպտելի գանձը եղար, մեր անընկճելի հայրենիքը:

Ավ. Իսահակյան

Գիրն է ազգապահ աստվածն իմ ազգի,-

Միակ անհաղթ զորքն է միայն գիրը,

Գիրը կփրկի հայոց երկիրը…

Մահից անմահ է մայրենի լեզուն:

Հովհ. Շիրազ

Սիրեցե՛ք հայ լեզուն, հայ մշակույթը, եւ հայ ժողովուրդը չի կորչի. ազգերը ֆիզիկապես չեն ոչնչանում, ֆիզիկապես նրանց չեն կարող ոչնչացնել, ազգերը ջնջվում են միայն ինքնասպանությամբ:

Ավ. Իսահակյան

Հայրենիքը լեզուն է:

Ավ. Իսահակյան

Տարակույս չկա, որ մի հայկական մայր դպրոցի մեջ պիտի բարձրագլուխ բազմի ազգային լեզուն, ոչ հինը, այլ նորը եւ կենդանին…. Ազգային նոր եւ կենդանի լեզուն՝ թե՛ իբրեւ լեզու եւ թե՛ իբրեւ միջնորդ ուսանելի եւ ուսուցանելի նյութերի, դպրոցի մեջ պիտի ուսուցանվեր ամենայն ջանքով եւ գիտուն վարժապետների հոգատարությամբ:

Ստ. Նազարյանց

Իմանալ շատ լեզուներ նշանակում է շատ բանալիներ ունենալ նույն փականքի համար:

Ֆ. Վոլտեր

Ժողովուրդ ասում է.

Մարդու լեզուն իր նավի ղեկն է:

Լեզվի կծածին դեղ չկա:

Լեզվիդ չափ ու չվան դիր:

Լեզուդ ատամներիդ ետեւը պահիր:

Լավ է որքից կաղ լինել, քան լեզվից:

Լեզուն արդար, սիրտը՝ չար:

Լեզուն բլբուլ է, գլուխը չգիտի:

Լեզուն մեղր, սիրտը՝ լեղի:

Լեզուն սուր եւ կրակ է:

Լեզու  ունես՝  ընդմիշտ կապրես, լեզուդ կորավ՝ հետը կորար:

Ձեռս մաշի, դառնա ի հուշ, գիրս մնա հիշատակող:

Քանի լեզու գիտես, այնքան մարդ ես:

Թրի կտրաղը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա:

Երկար լեզուն կարճացնում է կյանքը:

Անուշ լեզուն մեղրից քաղցր է:

Աշխարհի շինողն ու քանդողը լեզուն է:

Վատ լեզուն ածելուց սուր է:

Ցորեն հաց չունես, ցորեն լեզու ունեցիր:

Շողոքորթ լեզվին պետք չէ հավատալ:

Քաղցր լեզուն օձը բնից կհանի:

Լեզու կա անուշ է, լեզու կա՝ լեղի:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 14356 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: