Մեծ մարդկանց սնում է աշխատանքը:

      Սենեկա

Ամեն մի հանճար անցյալի մեկնաբանն է եւ գալիքի մարգարեն:

        Վ. Փափազյան

Պատահական հայտնագործություններ  կատարում են միայն նախապատրաստած մտքերը:

        Պասկալ

Հանճար լինելուց առաջ եւ լինելու համար նախ պետք է մարդ լինել, ինչպես որ համամարդկային լինելուց առաջ եւ լինելու համար հարկավոր է նախ լինել մարդկային:

 Պ. Սեւակ

Թե դժվարությունների առաջ խոնարհվես, ամբողջ կյանքում կռացած կքայլես:

Ժողովրդական ասույթ

Անհուսորեն տգետները միայն չգիտեն, որ չոգտագործվող ուժերի մի հսկայական պահեստ կա մարդու մեջ, որից, դժբախտաբար,  կարող են օգտվել միայն քչերը:

Գ. Նժդեհ

Ինձ վշտացնում է յուրաքանչյուր մարդու մեջ սպանված Մոցարտը:

Ա. դը Սենտ Էկզյուպերի

Առանց անխոնջ աշխատասիրության չկան ո՛չ տաղանդներ եւ ո՛չ էլ հանճարներ:

Մենդելեեւ

Տաղանդը հավատն է իր ուժերի նկատմամբ:

Մ. Գորկի

Ունեցի՛ր թեկուզ փոքր խելք, բայց քո՛նը:

Մ. Գորկի

Ո՜ւշ- ո՜ւշ են գալիս, բայց ոչ ուշացած,

Ծնվում են նրանք ճիշտ ժամանակին:

Բայց չեն վախենում նրանք չոր մահից.

Ապրում են դժվար ու մեռնում են հեշտ….

 Քաջեր միշտ էլ կան,

Պետք է ասպարեզ:

Պ. Սեւակ

Բարիք ես կորցնում՝ քի՛չ բան ես կորցնում,

Պատիվ ես կորցնում՝ շա՛տ բան ես կորցնում,

Խիզախություն ես կորցնում՝ կորցնում ես ամեն ինչ:

Յո. Վ . Գյոթե

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 5225 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: