Ամենից  մեծ բանը բարությունն է:                                              Ավ. Իսահակյան

Արեգակը թեւ բարի, սակայն առանց օդի զուգակցության այրող եէ չորացնող է:              Ե. Կողբացի

Մի՛ ամաչեք լինել բարի ու քնքուշ, բայց եթե երբեւիցե ձեր կյանքի   ճանապարհին սպանելու հերթը կգա, սպանեցե՛ք եւ մի՛ զղջացեք:                 Վ. Սարոյան

Ատեցե՛ք չարությունն ու ստորությունը, բայց ոչ չար ու ստոր մարդկանց:                      Վ. Սարոյան

Մարդը որքան ավելի խելացի եւ ավելի բարի է, այնքան ավելի շատ է բարություն նկատում մարդկանց մեջ:     Բ. Պասկալ

Բարի գործը չի կարող ծնվել ատելությունից, առավել եւս՝ շահամոլությունից: Այն արվում է միայն սիրուց:                Լ. Ռեսկին

Բարություն եւ համեստություն. ահա երկու հատկանիշներ, որոնք երբեք չպետք է հոգնեցնեն մարդուն:                       Ռ. Ստիվենսոն

Բարությունը հոգու համար նույնն է , ինչ առողջությունը մարմնի համար. աննկատ է, երբ այն ունես, եւ նա է հաջողություն բերում ամեն մի գործում: Լ. Տոլստոյ

Չար մարդիկ նման են այն ճանճերին, որոնք սողում են մարդու մարմնով եւ կանգ են առնում միայն նրա վերքերի վրա:  Ժ. Լաբրյուեր

Հայ ժողովուրդն է ասում 

Խրատ տվողին հաց տվողի պես պատվիր:

Աշխարհքս ծով է, չես իմանում՝ դեմդ ելնողն ով է:

Աչքերդ ինքդ բաց, քանի գլխովդ չեն զարկած:

Խաղաղություն սիրե՛, կռվի մակարդ մի՛ դառնար:

Մահակը ձեռքիդ վեճի մի՛ բռնվիր:

 

Չար մարդը նման է ածուխի. եթե չի այրում, ապա սեւացնում է քեզ:                           Անահարսիս

Մեր մեջ ապրող օրենքը կոչվում է խիղճ: Խիղճն ըստ էության, մեր արարքների կիրառումն է այդ օրենքի նկատմամբ:                   Ի. Կանտ

Մեր խիղճը անսխալական դատավպր է, քանի դեռ մենք նրան չենք սպանել:                   Օ. Բալզակ

Եթե դու մենակ ես, ոչ մի վատ բան  մի՛ խոսիր եւ կատարիր: Սովորի՛ր  ավելի շատ ամաչել ինքդ քեզնից, քան ուրիշներից:            Դեմոկրիտ

Մեր թերությունները մեզ շատ են վնասում, երբ մենք դրանք իմանում ենք:                 Գ. Լիխտենբերգ

Փաղաքշանքով գրեթե միշտ ավելի շատ բանի կհասնես, քան ուժով:             Եզոպոս

 

 

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 21294 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: