Ամեն ինչի սկիզբը սերն էԿանա՛յք, դուք ձեզ սիրել տվեք չեր երախտիքնե՛րով եւ հարգե՛լ տվեք ձեր մերժումներով:        Վ. Փափազյան

Ամուսնական կյանքում չկա երջանկություն առանց ծոխադարձ ցանկության ու փոխադարձ հարգանքի:       Վ. Փափազյան

Եթե կինն ստեղծված է տղամարդուն դուր գալու համար, ապա նա պետք է հմայի նրան եւ ոչ թե մարտահրրավերի կոչի:

ԱՖՈՐԻԶՄՆԵՐ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ

Սիրո յուրաքանչյուր անկեղծ արտահայտություն գեղեցիկի կնիքն է կրում: Գեղեցկության ըմբռնումը ուրույն դեր ունի սիրո դարավոր էվոլյուցիայում:

Սեռերի համակեցության բարոյական միակ օրենքը սիրո բացարձակ ազատությունն է: Սերը օրենքներ չի ճանաչում:         Ա. Ադոյան

Ով որ երկբայում է, թե ճշմարիտ սերն աստվածեղեն է եւ գալիս է երկնքից, նա կարող է երկբայել եւ աստվածության վրա:   Ստ. Նազարյանց

Կիներու սրտին մեջ է հայրենիքը….            Ստ. Ոսկանյան

Սերը ամենամեծ մխիթարություններից մեկն է, որ մարդիկ տարբեր դարերում վերածել են բանաստեղծության, արձակի, դարձրել են երաժշտություն, աղոթք:   Վ. Պետրոսյան

Ավերված տունը կարելի է վերականգնել, ավերված սերը հազիվ թե:                        Ս. Կապուտիկյան

Սերն է քաոսից կյանք ստեղծել:                             Ավ. Իսահակյան

Կինը, եթե սիրի,  լեռան ծանրություն կարող է կրել իր վրա:                       Վ. Տերյան

Իմ անգինը ամխարհում,

Գանձ է կինը աշխարհում,

Ով կին չունի, ի՞նպ գիտի

Կնոջ գինը աշխարհում:                          Հ. Շիրազ

Ինչ որ ուզում է կինը, ուզում է Աստված:         Խրիմյան Հայրիկ

Կնոջ նկատմամբ իսկական սերը ստիպում է տղամարդուն կորցնել գլուխը՝ մոռանալով աշխարհում ամենքի եւ ամեն ինչի մասին:        Դ. Վարուժան

Ամեն մարդ իր ստեղծած ու չգտածը կսիրե:                        Գր. Զոհրապ

Պչրուհի կինը նման է գըղըցիկ ծովի: Նրա մակերեւույթը երկնքի ժպիտն է ճառագայթում, սկայն նա թաքցնում է խոր հատակ, ոլորապտույտ  նենգ հոսանքներ եւ մահ:                Պ. Սեւակ

Ամուսնությունն, ըստ ամենայնի, պատվական է, իսկ անկողինը սուրբ: Եւ Աստված պետք է դատի շնացողներին եւ անբարոյականներին:

Տունը եւ ունեցվածքը ժառանգություն են հորից, իսկ խոհեմ կինը՝ Աստուց:        Աստվածաշունչ

Սերը նման է կարմրուկի. ինչքան ուշ է գալիս, այնքան վտանգավոր է:             Մխ. Հերացի

Սիրել կարելի է միայն այն, ինչ ճանաչում ես:           Լ. դա Վինչի

Սերը հիասքանչ մի ծաղիկ է, բայց պետք է արի լինել ահավոր անդունդից այն պոկելու համար:                 Ստենդալ

Սերն ունի իր զարգացման օրենքները, իր տարիները, ինչպես մարդկային կյանքը: Նա ունի իր ճոխ գարունը, իր շոգ ամառը, վերջապես՝ աշունը, որը ոմանց համար լինում է տաք, պայծառ ու արգասաբեր, , ուրիշների համար՝ սառը, խոնավ ու անպտուղ:    Վ. Բելինսկի

 

 

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1616 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: