Վաղուց տրամաբանական խնդիրներ չէի ավելացրել, որոշեցի լրացնեմ բացթողումն ու առաջարկեմ միանգամից 7 հարց փոքրիկների եւ մեծերի համար:

Պատասխանները թողեք մեկնաբանություններում.

1. Կռահելով բերված հաջորդականության օրինաչափությունը՝  գտեք, թե ինչով չետք է փոխարինել հարցականը.

ա) Մ, Ե, Ե, Չ, Հ, ?,  …

բ) Ե, Ե, Չ, Հ, ՈՒ, ?, …

2. Որո՞նք են հաջորդ թվերը.

1, 3, 3, 3, 5, 5, 5, 5, 5, ?, …

3. Կռահելով օրինաչափությունը՝ փոխարինեք հարցականը.

ա) Հ, Փ, Մ, Ա, Մ, Հ, ?, …

բ) 31, 28, 31, 30, 31, ?, …

4. Շարունակել հաջորդականությունը.

4, 5, 8, 13, 20, ?, …

5. Կռահելով օրինաչափությունը՝լրացրեք հարցականի փոխարեն.

ՆՈՒՌ~3, ՍԱԼՈՐ ~5, ՆԱՐԻՆՋ ~?

6. Շարունակել հաջորդականությունը.

5, 7, 11, 17, 25, ?, …

7. Կռահելով օրինաչափությունը՝լրացրեք հարցականի փոխարեն.

ԳՐԻՉ ~ 4, ՊԱՅՈՒՍԱԿ ~ 7, ԳՐԱՏԱԽՏԱԿ ~ ?

Այսօր այսքանը: Բարի ժամանց:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 9660 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: