Այն տունը տուն չէ, որ մանուկ չունի,

Ուր դեռ չի հնչել ծիծաղը մանկան,

Այն տունը, սիրտ իմ, որ մանուկ չունի

Լեզվակը պոկած զանգի է նման:

Հովհ. Շիրազ

Մանուկներին կրթելն աշխարհիս երեսին ամեն բան է ինձ համար:

… Որքան էլ կապույտ երկինքը գլխիս ա, շունչս՝ բերանումս, ձեզ սուրբ պետք է համարիմ ինձ համար, ձեր արեւին մեռնիմ:

Մանկական աշխարհը վաղուց ի վեր բոլոր երկրային սրտահաճ բախտավորություններից ինձ համար ամենաբարձրն է եղել:

Խ. Աբովյան

Ա՜խ լուսավորյալ մայր, մեծ է քո ազդեցությունը հրեշտականման երեխայի վերա…

Ռ. Պատկանյան

Խաղալու մեջ մանուկները եւ երեխաները պետք է սովորեն այն, ինչ ամենայն լրջությամբ պետք է  նրանց ապագայում:

Ս. Բաբայան

Կրթիր մանկանը իր ճամփան սկսած ժամանակ, որ իր ծերության ժամանակ էլ դրանից չխոտորվի:

Աստվածաշունչ

Ինձ ասա, թե ինչ տրամադրություններ են գերակշռում երեխաների մտքում, եւ ես քեզ կասեմ հաջորդ սերնդի բնավորության մասին:

Է. Բերկ

Աշխարհում չկա ավելի հանդիսավոր հիմն, քան մանկական շուրթերի թոթովանքը:

Մարդու մանկությունից  հիմք դրված սկզբունքները նման են մատաղ ծառի կեղեւին փորագրված տառերին, որոնք աճում են, ծավալվում  նրա հետ, կազմում նրա անպարտելի մասը:

Վ. Հյուգո

Մանկությանը պետք է ցույց տալ մեծագույն հարգանք:

Յուվենալ

Թողե՛ք, որ մանկությունը հասունանա մանկության մեջ:

Երեխային մի՛ դարձրեք պաշտամունքի առարկա, երբ նա մեծանա, շատ զոհաբերություններ կպահանջվի:

Ձեզ երբեք չի հաջողվի ստեղծել իմաստուններ, եթե երեխայի մեջ սպանեք չարաճճիությունը:

Ժան – Ժակ Ռուսո

Խնայե՛ք ձեր երեխաների արտասուքները, որ նրանք կարողանան դրանք թափել ձեր գերեզմանին:

Յ. Ա. Կոմենսկի

Մանկության աշխարհն է իմ կյանքում եղել եւ կմնա ամենանվիրականը:

Այնքան էլ վստահ չեմ, թե մանկությունից հետո ապրել եմ:

Ա. դը Սենտ Էքզյուպերի

Մեծ մարդու վեհությունը արտահայտվում է փոքր մարդկանց հետ նրա վարվելակերպում:

Թ. Կառլել

Վատ երեխաների համար պետք է ծնողներին պատժել:

Մ. Գորկի

Երեխաներին դաստիարակելու համար պահանջվում է ավելի խորաթափանց մտածողություն, քան պետության կառավարման համար:

Ու. Չենինգ

Յուրաքանչյուր հասարակություն պետք է իր երեխաների համար ցանկանա այն, ինչ լավագույն եւ ամենախելամիտ ծնողն է ցանկանում իր երեխայի համար:

Ջ. Դյուի

 

Հինգ կարեւոր պատվիրան.

  1. Նախ՝ երեխային սիրել, հետո՝ դաստիարակել եւ ուսուցանել:
  2. Երեխային ընդունել այնպիսին, ինչպիսին ինքը կա:
  3. Ընդունել երեխայի սխալվելու իրավունքը:
  4. Օգնել երեխային՝ գործել ինքնուրույն:
  5. Ճանաչել նրա անձը եւ կատարելագործել:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 13100 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: