• Երբ ջուր ես խմում, մի՛ մոռացիր աղբյուր կառուցողին:
  • Մի՛ թափ տուր այն ծառը, որի պտուղները քաղել ես արդեն:
  • Ծերանաս, ծերերի պատիվն իմանաս:
  • Ծերի վրա մի՛ ծիծաղիր, ինքդ էլ կծերանաս:
  • Մեծերին հարգի՛ր, որ մեծանա, քեզ էլ հարգեն:
  • Ծառե ամուր է արմատներով, իսկ մարդը՝ բարեկամներով:
  • Ծնողները ոսկի թեւեր են:
  • Մի՛ կտրիր այն ծառը, որը քեզ պահպանել է:
  • Բարեկամը փորձանքի մեջ է ճանաջվում:
  • Որ աղբյուրից մարդ ջուր խմի, այդ աղբյուրին քար չի գցի:
  • Ծափ տալու համար երկու ձեռք է պետք:
  • Մի ձեռքը ծափ չի տա:
  • Հայրը չկարողացավ մի որբ պահել, մայրը խնամեց քառասունին:
  • Մորը տես՝ աղջիկն առ:
  • Աղջիկը մոր կրակն է, տղան՝ հոր ճրագը:
  • Աշխարհքում ամեն բան կճարվի, բացի հայրն ու մայրը:
  • Մոր օրհնանքը յոթ անեծք կքանդի:
  • Որդին բռան մեջ ձվածեղ էլ անի՝ մոր երախտիքի տակից չի կարող դուրս գալ:
  • Մայրը մահացել է, հայրը՝ օտարացել:
  • Հոր եւ մոր արյունը քաղցր է, հայրենիքի հողն ու ջուրը՝ անուշ:
  • Հայրը՝ հարեւան, մայրը՝ բարեկամ:
  • Հոր եւ մոր հարգը չիմացող զավակը Աստծո հարգն ի՜նչ իմանա:
  • Հորը տեսնեմ, մորը տեսնեմ, տղեն էլ նրանց պես տեսնեմ:
  • Մեկ գործ բռնելիս խորհուրդ արա հորդ հետ, հերդ չկա՝ մորդ հետ, մերդ չկա՝ կնոջդ հետ. բայց էս էլ իմացիր, որ մեկ փորձը հազար խրատ արժե:
  • Հնարավոր չէ ազգը փրկել կորստից, եթե փտած է այդ ազգի ընտանեկան կյնաքը:                              Մ. Նալբանդյան
  • Մայրն աշխարհում միակ աստվածն է, որն ուրացող չունի:                                                                          Հ. Շիրազ
  • Կինը կարող է թագուհի լինել այն տանը, որտեղ տղամարդը թագավոր է:                                                Զ. Եսայան
  • Հորը չի կարելի փոխարինել, դա կնոջ գործ չէ, դա ոչ մի կին չի կարող անել եւ չպետք է ջանա:      Մ. Արմեն
  • Կա՞ արդյոք անշնորհակալ մարդուց ավելի հրեշավոր բան:                                                                           Վ. Շեքսպիր
  • Երախտագիտությունն ապացուցում են գորձով:                                                                                                  Օ. Բալզակ
  • Թող լռի նա, ով տվել է, թող խոսի նա, ով ստացել է:                                                                                             Մ. Սերվանտես
  • Երբեք մի՛ մատուցեք այնպիսի ծառայություններ, որոնց մասին չեն խնդրում:                                          Օ. Բալզակ
  • Բռնի՛ր ձեռքը դու ծեր մարդու, թող հեշտ գնա նա իր տունը:

Մի օր էլ դո՛ւ կհասկանաս, թե ինչ բան է ծերությունը:                                                                                         Ն. Խոսրով

 

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 45197 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: