Երջանիկ է նա, ով երջանիկ է իր տանը:

Լ. Տոլստոյ

Աշխատելով ուրիշների երջանկության համար, մենք գտնում ենք մեր սեփականը:

Պլատոն

Ես կուզեի,

Որ մարդիկ

իրար լավ հասկանային,

Որ իրարից

լույս առնեին նրանք

Եւ աստղերի պես

իրար լույս տային:

Հ. Սահյան

Աշխարհի մեջ ուրա՛խ եղիր, հուսո՛վ ապրիր, – կյանքն այնքան կարճ է, ինչքան տրտմությունը երկար է:

Հուսով մեռնելը անհույս ապրելուց լավ է:

Ավ. Իսահակյան

Շղթաների մեջ ծնվում, ապրում եւ  մեռնու՞մ ես: Դու ես մեղավոր, որովհետեւ թույլ ես…

Գ. Նժդեհ

Որտեղ չկա ձգտում դեպի երջանկությանը, այնտեղ ընդհանրապես ձգտում չկա:  Երջանկության ձգտելը ձգտումների ձգտումն է:

Լ. Ֆոյերբախ

 

Հայ ժողովուրդն է ասում.

Դժվար է ասել՝ ինչն է հատկապես երջանկություն բերում: Հարստությունն ու աղքատությունը ակնհայտորեն ընդունակ չեն դրան:

Ամեն ոք այս աշխարհում յուրովի է երջանիկ:

Երջանկության իրական արժեքն իմանում են այն ժամանակ միայն, երբ նա արդեն անհետացել է:

Մտքերը կարգավորելու սովորությունը երջանկության տանող միակ ճանապարհն է:

Երջանկությունը համակեցությունն է միջավայրի եւ սեփական խղճի հետ:

Երջանկությունը, գիտե՞ք իր, մարդի՛կ,

Ոչ փոխանցում են ու ո՛չ էլ առնում.

Այն, որի համար թափում են քրտինք,

Երջանկություն է մեզ համար դառնում:

Միրզա-Շաֆի

Ամենամեծ  երջանկությունը դժվարությունների հաղթահարումն է, նպատակին հասնելը, գաղտնիքների բացահայտելը, հաղթանակի ուրախությունը, ինքնուրույնության պարգեւած հրճվանքը…

Յա. Կորչակ

Եթե ցանկանաս միայն երջանիկ լ ինել, ապա շուտով կարելի է հասնել դրան: Բայց մարդիկ սովորաբար ցանկանում են ուրիշներից ավելի երջանիկ լինել, իսկ դա գրեթե անհնար է, որովհետեւ ուրիշներին մենք միշտ համարում ենք ավելի երջանիկ, քա իրականում նրանք կան:

Շ. Մոնտեսքյո

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1570 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: