Վերցնում ենք ինչ-որ նկար, տեղափոխում  բարակ բացված մարցիպանի վրա ( նկարում մարցիպանը տորթի թղթի վրա է )

Հալեցնում ենք շոկոլադը եւ կոնաձեւ թղթով եզրագծում ենք նկարը եւ թողնում սառչի:

2-3 հատիկ գունավոր մարմելադը հալեցնում ենք 1 ճաշի գդալ ջրով, ջրի գոլորշու վրա: Պետք է ստանանք միասեռ զանգված: Այն սառեցրեք անընդհատ խառնելով, հակառակ դեպքում այն կհալեցնի շոկոլադե եզրագիծը:

Հալած մարմելադով ( նույպես կոնաձեւ թղթով ) լրացնում ենք բաց թողնված տարածքները եւ ստանում վերջնական արդյունքը:

Մարմելադե վարդեր.

Մարմելադից վարդեր ստանալու համար անհրաժեշտ է ունենալ հենց մարմելադ եւ բարակ դանակ: Մարմելադը պետք է կտրել շատ բարակ շերտերով, ապա մեկը մյուսի ետեւից շրջանաձեւ փաթաթում ենք:

 

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 2017 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: