Տղամարդկանց երբեմն դժվար է հասկանալ ու գնահատել կանանց պահվածքը: Սակայն նրանք գերադասում են չպարզել, թե ինչով են իրականում առաջնորդվում մարդկության թույլ կեսը: Չնայած տղամարդկանց <<ինչու՞>> հարցը կարող է շատ խնդիրներ լուծել: Իսկապես կարեուր է իմանալ…

Ինչու՞են կանայք լացում առանց պատճառի.

Բանն այն է, որ կանայք երբեք առանց պատճառի չեն լացում: Նրանք լացում են, որովհետեւ ինչ-որ բան սրտում ծանրացել է, ինչ-որ բանի համար անհանգստանում են եւ ուզում են, որ դա տեսանելի լինի: Ի դեպ, որպես կանոն նրանք լալիս են միայն տանը: Ու եթե Դուք չեք նկատում, լացին ավելանում են տնքոցներն ու բարձր ձայնը: Այդ դեպքում Ձեր խղճի խայթը հաստատ կարթնանա:

Ինչո՞ւ են միշտ հարցնում. «Դու ինձ սիրո՞ւմ ես».

Երբեմն այն պատճառով, որ իսկապես ուզում են լսել այդ խոսքերը միայն այն պատճառով, որ վաղուց չեն լսել: Իսկ երբեմն պատահում է այնպես, որ կասկածում են եւ ցանկանում, որ Դուք ցրեք այդ կասկածները:  Ի վերջո, դժվար չէ գրկել ու ասել. <<Այո, իմ սիրելի>>, եւ Դուք կարող նույնիսկ չեք կարող պատկերացնել, թե ինչքան շատ խնդիրներ կարող եք  խուսափել դրանով:

Ինչո՞ւ են նրանք նեղանում առանց պատճառի.

Դա ճիշտ չէ՝ պատճառ միշտ էլ կա. այնպես չնայեց, այնպես չխոսեց, կամ ընդհանրապես չխոսեց, ժամանակին չզանգեց… Բանն այն է, որ երբ կանայք նեղանում են, սպասում են նորեղության խոսքերի, իսկ դա նշանակում է, որ ավել անգամ կլինեն ուշադրության կենտրոնում:

Ինչո՞ւ են ուզում, որ իրենց ծաղիկներ նվիրեն.

Սա եւ մեկ միջոց է, որը կապացուցի, որ Դուք անըդնհատ իր մասին եք մտածում: Չէ որ առիթներին ծաղիկներ շատ են լինում, իսկ էսպես՝ անպատճառ շատ ավելի հաճելի է: Անհրաժեշտ չէ, որ ամեն անգամ շքեղ փնջեր գնեք, հաճելի է անգամ մեկ ծաղիկ նվեր ստանալ, ինչ-որ Դուք կցանկանաք:

Ինչու՞  են նրանք միշտ սպասում զանգի.

Սրանով, ի դեպ, կարող եք իմանալ կնոջ սիրահարված լինելու հանգամանքը:

Ինչու՞ կանայք միշտ հագնելու ոչինչ չունեն.

Կինը ցանկանում է միշտ լավ տեսք ունենալ, լինել համակրելի՝ առաջին հերթին ամուսնու համար: Երբ մարդ նոր շոր է հագնում՝ իրեն ավելի լավ, ազատ եւ ազատ է զգում:  <<Ավելորդ >> ծախսերից խոսափելու համար միշտ ասըք որ Նա ապշեցուցիչ է յուրաքանչյուր հագուստով:

Ինչու՞ են կանայք երկար խոսում հեռախոսով.

Կանանց մեամասնությունն աշխատում է, իսկ ով չի աշխատում, ունի աշխատող ընկերուհիներ, ովքեր ոչ միշտ ժամանակ ունեն հադիպումների համար: Ահա եւ այդ պատճառով երկար են տեւում հեռախոսային խոսակցությունները, եւ քանի որ տղամարդիկ այնքան էլ չեն սիրում երկար խոսակցություններ, ստիպված պետք է հարմարվեն….

 

 

 

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 910 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: