Աղցան՝ շերտավոր խմորով <<գազարի>> մեջ:

Բաղադրություն

<<Գազարի>> համար.

-500 գ շերտավոր խմոր

-գազարի հյութը պոմիդորի սոկով խառնած

Աղցանի համար.

– 2 հավի դոշ

-2 թարմ վարունգ

-2 ձու

-1 սոխ

-սամիթ

-մայոնեզ

-մաղադանոս

Պատրաստման եղանակը.

Գրտնակով բացում ենք շերտավոր խմորը: 1 սմ լայնությամբ հատվածների ենք կիսում:

Հաստ ստվարաթղթով կոն ենք ստանում, վրան փաթաթում խմորե հատվածները, ստանալով <<գազար>>, որն էլ դնում ենք թավայի մեջ, պատում գազարի եւ պոմիդորի հյութով ( կարող եք պատել սննդային գունանյութով) ու դնում ջեռոցը:

Պատրաստեք աղցանը խառնելով խոշոր քերիչով անցկացրած ձվերը, վարունգները, մանրացրած հավի դոշը, մանր կտրատած սամիթը: Համեմեք, ավելացրեք մայոնեզ:

Աղցանը լցրեք պատրաստի խմորների մեջ, ձեւավորեք մաղադանոսով:

Աղցանը պատրաստ է:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1539 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: