Մայիսի 9-ին հայ ժողովուրդը տոնում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման օրերը։ 1992 թ.-ի մայիսի 8-ից 9-ը բեկումնային օրեր եղան Արցախյան ազատագրական պայքարի համար: Մայիսի 8-ին կանխորոշվեց հայոց բերդաքաղաքի՝ Շուշիի ազատագրմանն ուղղված ռազմական գործողությունների ելքը:  Չնայած հակառակորդի գերակշռող ուժին, հայ հերոսների արիության և փայլուն մարտունակության շնորհիվ, մայիսի 9-ին Շուշին վերջնականապես ազատագրվեց, ինչը թույլ տվեց վերադարձնել հայրենի հողը և շարժվել առաջ:  Շուշիի ազատագրումը հայոց պատմության ամենափառապանծ հաղթանակներից մեկն է համարվում:  Եվ այն դարձավ հիրավի հաղթանակի օր, հաղթության տոն: Հայ մարտիկների մեծ ու նվիրական սխրանքը դարձավ եւս մեկ հերոսական պատմություն, իսկ այդ օրը եկավ լրացնելու պետական փառապանծ տոների ցանկը…

 

Հավերժ հիշատակ

Հավերժ հիշատակ հայոց քաջերին,

Հայ անմահներին, ֆիդայիններին,

Հանուն հայ ազգի ընկած քաջերին,

Հավերժ հիշատակ հայ մարտիկներին:

Սուրբ անունները միշտ կապրեն նրանց,

Ովքեր հայ ազգի պաշտպաններ դարձան,

Առյուծի նման կռվի դաշտ եղան,

Ովքեր սրերը ձեռքերին ընկան:

Հավերժ հիշատակ մեր տղաններն,

Հայկական հողի քաջ մարտիկներին,

Հանուն հայ ազգի ընկած քաջերին,

Հավերժ հիշատակ հայ հերոսներին:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 548 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: