Երեխաների զարգացումը շատ կարեւոր եւ բարդ գործընթաց է: Անհրաժեշտ է ջանք ու եռանդ չխնայել այդ գործի համար, առավելեւս, որ հիմա կան շատ խաղեր, գրքեր եւ բազմաթիվ այլ դիդակտիկ պարագաներ: 3-ից 7 տարեկան բոլոր ծնողներին ցանկանում եմ տեղեկացնել, որ հիմա կան շատ հետաքրքիր ժամանցային միջոցներ, որոնցից է մատիկների ներկերը:

Nerker matikneri hamar (1)

Երեխաների զարգացման խաղիկներից մեկն էլ նկարչությունն է, մասնավորապես մատներով նկարելը: Առաջարկում եմ տան պայմաններում մատիկների ներկերի պատրաստման եղանակներ:

1. Ցանկացած տարրայի մեջ խառնել 1/3 բաժակ օսլա, 2 թեյի գդալ շաքարավազ, ավելացնել 2 բաժակ ջուր եւ դնել մարմանդ կրակի վրա: Եփել անընդհատ խառնելով, մինչեւ որ ստացվի պինդ ժելեյանման զանգված:

Matikneri nerker

Սառչելուց հետո ավելացնել 1/4 բաժակ ամանի հեղուկ, դա կօգնի հեշտ մաքրել եւ երեխայի ձեռքերը, եւ շրջապատի ներկված իրերը ( եթե հեղուկը շատ պինդ է, խորհուրդ է տրվում այն բացել ջրով ):

Matikneri nerker (1)

Այնուհետեւ ստացված զանգվածը լցրեք Ձեր ունեցած գույների քանակով տարրաների մեջ, որտեղ էլ ավելացրեք սննդային գունանյութը եւ խառնեք: Որպես գունանյութ կարող եք օգտագործել նաեւ գազարի, բազուկի հյութերը:

Matikneri nerker (2)

2. Այս բաղադրատոմսի բաղադրությունն էլ պետք է եփվի մարմանդ կրակի վրա, իսկ սառչելուց հետո արդեն ավելացվեն գունանյութերը:

Բաղադրություն.

1/2 բաժակ օսլա, 3 թ/գ շաքարավազ, 2 բաժակ սառը ջուր, սննդային գունանյութեր:

Nerker matikneri hamar

 

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 2116 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: