Բացած լավաշի վրա լցնել միջուկը, ոլորել ( ռուլետանման), կարող եք թողնել այդպես 30 րոպե ու արդեն կտրել եւ համտեսել:

Միջուկներ.

. 200 գ կաթնաշոռը խառնել սխտորի եւ սամիթի հետ: Ավելացնել մայոնեզ, խառնել:

. 200 գ պանիրը ձեռքերով մանրացնել, ավելացնել 100 գ կորեական գազար, մաղադանոս եւ մայոնեզ:

. 3 թթու վարունգներն անցկացնել մեծ քերիչով, 300 գ տակապած հավի միսը մանր կտրատել 1 պղպեղի եւ 2 սոխի հետ: Մասսան խառնել, ավելացնել 2 թարմ լոլիկ եւ մայոնեզ:

. 200 գ պանիրն անցկացնել քերիչով, ավելացնել աղ, մայոնեզ շատ կանաչիներ. համեմ, մաղադանոս, սամիթ:

. 1 թարմ գազարը եւ 2 թարմ վարունգները անցկացնել քերիչով, ավելացնել 2 լոլիկ, 2 ձու, սխտոր, մանրեցրած ընկույզ, մայոնեզ, սամիթ եւ մաղադանոս:

. 200 գ կաթնաշոռը խառնել  20 գ պինդ պանրի, սխտորի, մայոնեզի, սամիթի եւ մաղադանոսիհետ:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 3338 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: