ԳարեջուրԳարեջրով լոգանք. 

Վաննան լցրեք ջրով, ավելացրեք երկու բաժակ գարեջուր ու վայելեք նրա բուժիչ հատկությունները: Լոգանքի արդյունքե կլինի նուրբ եւ փափուկ մաշկը: Այս լոգանքը օգտակար է նաեւ որոշ մաշկային հիվանդությունների համար:

Բծահան.

Եթե պատահաբար Ձեր հագուստի կամ գորգի վրա բծեր են հայտնվում, այն կարող եք մաքրել գարեջրով թրջված կտորով, թողնել մի քանի ժամ եւ լվանալ:

Մարինադ.

Գարեջրի մեջ մարինացված միսը դառնում է փափուկ ( համաձայն եմ, ի տարբերություն մյուս հատկությունների՝ սրա մասին գիտեի): Կարելի է մարինացնել մի քանի ժամից մինչեւ մի քանի օր ( 3 օրից ավել խորհուրդ չւի տա):

Միջատների թակարդ.

Շատ միջատներ եւս սիրում են գարեջուր, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում լցնել անցքերով տարրրայի մեջ, որտեղ կտմնեն այդ փոքրիկ վնասատնուները, բայց դուրս գալ չեն կարողանա:

Ոսկյա իրերի մաքրման միջոց.

Ոսկյա զարդերը դրեք գարեջրի մեջ, ապա հանեք եւ մաքրեք չոր կտորով:

Փայտե իրերի փայլեցման միջոց.

Խամրած փայտե կահույքը կփայլի, եթե այն մաքրեք գարեջրով թրջված կտորով:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1191 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: