Մեծ կյանքի փոքրիկ ուրախությունները1. Փռշտալ 3 կամ ավելի անգամ իրար ետեւից:

2. Ոտքերը ջրի մեջ կախ անելով զրուցել:

3. Զգալ, որ նոր ընթերցվող, բայց արդեն հավանած գիրքը դեռ շատ չընթերցված էջեր ունի:

4. Սայթաքել, բայց չընկնել:

5. Սպորտային մեկնաբանից  1 րոպե առաջ ասել այն, ինչ ինքե պետք է ասի:

6. Շատ սպասված հաղորդագրություն:

7. Արթնանալ վատ երազից ու հասկանալ, որ դա իրականություն չէր:

8. Կծել բլիթի, էկլերի այն հատվածը, որտեղ միջուկն է:

9. Երբ ոտքերդ ներծծվում են ծովի (լճի) ափի ավազի մեջ:

10. Հանել նոր հեռախոսի պաշտպանիչ շերտը:

11. Երբ քո տոնը շնորհավորում են նաեւ անծանոթ մարդիկ:

12. Գտնել թաքցրած եւ տեղը մոռացված գումարը:

13. Երբ սառը անկողինը, որի մեջ պարկած ես, վերջապես տաքանում է:

14. Պատահական ճիշտ հավաքել վաղուց մոռացված հին ծածկագիրը:

15. Նոր սանրվածքից հետո ձեռք տալ մազերը:

16. Տոներից հետո մթերքներով լի սառնարանը տեսնել:

17. Երբ քեզ մյուս վարորդները նշան են անում, ու դու հասցնում ես իջեցնել շարժիչի արագությունը, մինչեւ ոստիկանին հանդիպելը:

18. Ձյան ճռճռոցը:

19.Հեռավորությունից աղբը գցել ճիշտ աղբարկղի մեջ:

20. Հագնել այն զգեստը, որը հենց նոր ես գնել:

21. Զարթնել զարթուցիչի զանգից մեկ ժամ առաջ, իմանալ, որ դեռ երկար ժամանակ կա եւ նորից քնել:

22. Պատահական ինչ-որ տեղ զգալ մանկության բույրը:

23. Նորից ու նորից լսել նոր հավանած երգը:

24. Կանացի կոշիկների կրունկների կտկտոցները, որոնք լսվում են գարնանանը՝ բաց պատուհաններից:

25. Երբ հաջողվում է դուրս հանել դատարկված տարրայից մածուկի վերջին կաթիլը:

Ուրախացեք ամեն չնչին առիթով՝ կյանքն այնքան էլ երկար չէ:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 2086 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: