Մեկ անգամ, Արթուր թագավորի  թագավորության պարիսպների շուրջ հավաքվում են թշնամու հազարավոր զորքերի բանակներ: Հակառակորդների թագավորը նամակ է ուղարկում Արթուրին, որի մեջ գրված էր, որ իրենք ետ կկանչեն զորքերին, եթե ստանան մեկ, բայց շատ դժվար հարցի պատասխան: Թագավորին տրվում էր երեք օր ժամանակ, իսկ եթե չպատասխանի՝ թագավորությունը կջախջախվի:

Հարցը հետեւյալն էր.  << Ի՞նչ են իրականում ուզում կանայք >>:

Արթուր թագավորն ամբողջ թագավորության իգական սեռի ներկայացուցիչների հետ խոսելուց հետո էլ պատասխանը չի գտնում: Ի վերջո, նրան ասում են, որ կա մի կախարդ, ով ամեն ինչի պատսխանը գիտի, բայց շատ թանկ վճար է պահանջում: Քանի որ թագավորն այլընտրաք չուներ՝ միանգամից իր մոտ կնաչեց ու հարցրեց պատասխանի արժեքը:

Կախարդն ուզում էր ամուսնանալ  թագավորի մոտիկ ընկերոջ եւ լավագույն զինվոր Գավեյնի հետ: Կախարդը շատ տգեղ, տարեց, անդուր, մեկ ատամով տատիկ էր, ով ոչինչ չգիտեր գեղեցիկ պահվածքի մասին: Հանուն երկրի ազատության Գավեյնը տալիս է իր համաձայնությունը:

Դրանից հետո կախարդն ասում է, որ կանայք ամենաշատը  ցանկանում են իրենք տնօրինեն իրենց կյանքը:

Պատասխանից հետո թագավորությունն ազատվում է շրջափակումից: Բոլորն ուրախ էին:

Երբ հասնում առաջին գիշերվա պահը, Գավեյնը սրտատրոփ մտնում է ննջասենյակ, որտեղ զարմանքով տեսնում է, որ այնտեղ պարկած է շատ գեղեցիկ մի աղջնակ, որի նմանին դեռ չէր հանդիպել:

Կախարդն ի պատասխան Գավեյնի հարցին, թե ով է նա, պատասխանում է. <<Ի երիխտագիտություն նրան, որ լավ ես վերաբերվել ինձ, երբ ես տգեղ էի՝ համաձայն եմ օրվա մեկ կեսը լինել երիտասարդ գեղեցկուհի, իսկ մյուս մասը՝ տգեղ կախարդ: Իսկ դու ինձ ասա, թե օրվա որ հատվածն ինչպիսին ես ուզում ինձ տեսնել>>:

Գավեյնը կնոջից է հարցնում իր կարծիքը: Նման խոսքեր լսելուց հետո աղջիկը որոշում է միշտ էլ երիտասարդ, հմայիչ ու գեղեգիկ լինել, քանի որ Գավեյնը թույլ տվեց իր կնոջը ինքնուրույն տնօրինել իր կյանքը:

 

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 800 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: