CorelDRAW ծրագրի ինտերֆեյսը բազմաֆունկցիոնալ է և ունի հետևյալ տեսքը:

CorelDRAW ինտերֆեյս

Իսկ այժմ եկեք ուսումնասիրենք ինտերֆեյսի ենթաբաժինները:

1. MenuBar՝ գլխավոր հրամանների մենյուների տող, որտեղից կարող ենք կատարել բազմաթիվ տաnբեր հգործողություններ:

MenuBar

2.StatusBar՝ կարգավիճակի տող, որը գտնվում է ֆայլի ներքևի հատվածում: Status բառի վրա երևում է  ֆայլի կարգավիճակը տվյալ պահին և ընտրված օբեկտների լիցքն ու եզրագիծը:

StatusBar

3.Standard՝ ծրագրի հիմնական տող, որի օգնությամբ կարելի է կատարել գլոբալ փոփոխություններ ծրագրի հետ. օրինակ՝ open, save, print: Ստատիկ է և մնում է անփոփոխ աշխատանքի ընթացքում:

Standard

4.PropertyBar` հատկությունների տող, որի վրա երևում են ընտրված գործիքի հատկությունները: Հատկությունների տողը դինամիկ է, այսինքն՝ փոխվում է ցանկացած գործիքին համապատասխան:

PropertyBar

5.Toolbox՝ գործիքների տող, հիմնական գործիքներն են, որոնց օգնությամբ կատարվում է աշխատանքը CorelDRAW-ում: Գործիքները կարող են ունենալ սեփական Toolbar-երը:

Toolbo

Նշված տողերը բացվում էն ավտոմատ՝ ծրագրը բացելու հետ միաժամանակ, սակայն աշխատանքի ընթացքում մեզ հարկավոր կլինեն նաեւ միացնել գույները: Բացելու համար գնալ՝  Window մենյուի եւ Color Palettes ենթամենյուից միացնել գույները:

Color Palettes

Ծրագրի միջավայրում հարմարավետ աշխատելու համար ստեղծված են հատուկ պանելներ Dockers-ներ, որոնք բացվում են Window մենյուի Dockers ենթամենյուից և իրենցից ներկայացնում են առանձին պատուհաններ, որտեղ հավաքված են տվյալ
գործիքը կամ ռեժիմի հրամանները:

Dockers

CorelDRAW-ի գլխավոր մենյուն ունի հետևյալ տեսքը և կատարում է հետևյալ գործողությունները.

• File` ֆայլերի բացում, փակում, իմպորտ, ներմուծում, ծրագրերից արտահանումը ուրիշ ձևաչափի ծրագրեր, ֆայլի պահպանում, տպումը և այլն:
• Edit՝ աշխատանք՝ հիշողության բուֆերի հետ:
• View՝ ֆայլի տեսքի ռեժիմներ:
• Layout՝ աշխատանք ֆայլի էջերի հետ:
• Arrange՝  օբեկտների դասավորվածության վերահսկում:
• Effects՝ վեկտորային գրաֆիկայի հատուկ էֆեկտներ:
• Bitmaps՝ վեկտորային գրաֆիկայի վերածումը կետային գրաֆիկայի և աշխատանք կետային գրաֆիկայի էֆեկտների հետ
• Text՝ աշխատանք տեքստերի հետ:
• Tools՝ ինտերֆեյսի, ռեժիմների, գույների, գրադարանների և VisualBasic մակրոսների պարամետրերի փոփոխություն:
• Window՝ աշխատանք մի քանի բացված ֆայլերի հետ, Dockers-ների և բացված ֆայլերի վերադասավորում:
• Help՝ օգնության պատուհան:

 

 

 

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 2070 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին:

Բաժին՝: CorelDraw