Կազիմեր Սևերինովիչ Մալեվիչ (ռուս. Казимир Северинович Малевич, փետրվարի 23, 1878, Կիև ― մայիսի 15, 1935, Լենինգրադ) ― ռուս նկարիչ, ռուսական ավանգարդի դրոշակակիր, կոնստրուկտիվիտ, սուպրեմատիզմի հիմնադիր։ Ազդվել է ֆրանսիական պոստիմպրեսիոնիստներից, ֆովիստներից, կուբիստներից։ Նրա աբստրակտ-սուպրեմատիկ «Սև քառակուսին սպիտակ ֆոնի վրա» կտավը համարվում է աբստրակտ արվեստի թագակիր։

Ասում են` հանրահայտ, ՙՍև քառակուսի՚ կտավը նկարելուց հետո, Մալևիչն ինքը երկար ժամանակ չէր գիտակցում` ինչ է նկարել: Նա ինչ-որ ժամանակ չէր կարողանում ոչ ուտել, ոչ քնել: Այս գործի շուրջ պտտվում են բազմաթիվ լեգենդներ և առեղծվածներ: Ոմանք ասում են, թե նրան երկար նայելիս կարելի է տեսնել ինչ-որ անհասկանալի տեսիլքներ ու պատկերներ և նույնիսկ հասնել խելագարության: Բացենք մեկ գաղտնիք: Իրականում մինչ այս երկրաչափական մարմինը նկարելը, Մալևիչը փորձել է մեկ այլ` առավել բարդ պատկեր ստանալ` ավելի վառ գույներից: Այն, ըստ երևույթին, դուր չի եկել նկարչին, և նա որոշել է այսպիսի ավարտ տալ նկարին՝ պարզապես երջանիկ պատահականությամբ ներկելով սև գույնով: Դրանում համոզվում ենք ժամանակի ընթացքում առաջացած ճեղքերի միջոցով, որոնք թույլ են տալիս տեսնել ինչ-որ գունավոր պատկերներ: Առաջին անգամ կտավը ցուցադրվել է 1915թ ՙ0,10՚ անվանմամբ ցուցահանդեսում՝« Կազիմիր Մալևիչ ՙՍև Քառակուսի՚: Ճիշտ է, կտավն ունի համարյա մեկդարյա պատմություն, բայց մինչ օրս էլ նրա առեղծվածը գրավում է ոչ միայն արվեստագետներին, այլ նաև սովորական մարդկանց: Շատերը յուրովի փորձել ու փորձում են բացատրել այդ գաղտնիքը, սակայն« ՙՍև քառակուսին՚ պարուրած առեղծվածային մշուշն այդպես էլ դեռ չի ցրվում: Ինքը` հեղինակն, այն կապում էր տիեզերական գիտակցության հետ: Մալևիչը կարծում էր, որ« ՙՍև քառակուսին՚ վեր է ամեն ինչից: Եվ այդ կարծիքը միանշանակ ընդունվում էր: Սակայն այստեղ հարց է առաջանում. արդյոք դա այն ժամանակներում նմանատիպ արվեստից գաղափար չունեցողների վառ երևակայությա՞ն, թե՞ իր գործի հանդեպ հենց հեղինակի անձնական վերաբերմունքի հետևանքո՞վ էր: Ի դեպ, հեղինակի կարծիքն արդիական է առ այսօր: Ինչևէ, այսօր որքան էլ փորձենք բացահայտել այդ ամենը, միևնույնն է, վերջնական հանգուցալուծման չենք հասնի, քանի որ գրեթե հարյուրամյա պատմության մեջ կգտնվեն էջեր, որոնք կպակասեն: Սակայն հաստատակամ կարելի է ասել, որ Մալևիչի այս գործը ՙմեծ վերջակետ՚ դրեց գեղանկարչության մեջ: Այն յուրօրինակ կանգառ է, դադար՝ մտածելու համար… իսկ թե ինչի՞ մասին, որոշեք ինքներդ:

Գեղանկարչության մեջ երևան եկավ մի նոր ճյուղ՝ ՙսուպերմատիզմ՚, ինչն իրենից ներկայացնում էր սպիտակ ֆոնի վրա երկրաչափական մարմինների պատկերումը, որտեղ գործում են դինամիկայի և ստատիկայի օրենքները: Ի դեպ, ՙսուպերմատիզմ՚ անվանման հեղինակը հենց ինքն է՝ Մալևիչը: Այդ ժամանակների համար նրա կողմից դա չափազանց հանդուգն քայլ էր, և թերևս, հենց այդ հանդգնությունը նրան մեկ ակնթարթում բերեց լայն ճանաչում:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 2694 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: