Հովհարը պաշտպանվելու ամենաուժեղ թալիսմանն է համարվում: Այն շատ է տարածված հատկապես Չինաստանում:

Այս թալիսմանը համարվում է նաեւ երկարակեցության թալիսման:

Ըստ չինական հնագույն լեգենդի, ենթադրվում է, որ առաջին հովհարը Եկրի վրա հայտնվել է քամու Աստվածուհուց: Հենց նա է դա բերել Երկիր: Նա հաճախ էր թռնում Երկրի վրայով եւ օգնում մարդկանց:

Իրենց կյանքը հեշտացնելու համար քամու Աստվածուհին մարդկանց է տվել իր կախարդական հովհարը, որպեսզի բոլոր այն մարդիկ, ովքեր հանդիպում են դժվարությունների, թափահարեն իրենց հովհարով ու քամի ստեղծելով կանչեն Աստվածուհուն, իսկ նա անպայման կօգնի:

Ահա այսպիսի հին լեգենդ հովհարի մասին:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1443 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: