AirPano-ն շահույթ չհետապնդող նախագիծ է, որը մասնագիտացած է 3D բարձր որակի պանորամաների ստեղծման մեջ, որոնք նկարահանվում են օդում: AirPano-ի թիմը, մի խումբ լուսանկարիչներից եւ էնտուզիաստներից կազմված, առաջիկա երկու տարիների ընթացքում ծրագրում է նկարահանել աերոպանորամանաեր եւ 3D վիրտուալ շրջագայություններ աշխարհի ամենահետաքրքիր քաղաքներում եւ վայրերում: Ամեն շաբաթ AirPano.ru կայքում տեղադրվում է նոր վիրտուալ շրջագայություն: Այսօր կայքում ներկայացած է ավելի քան 700 պանորամա, ցույց տալով շուրջ 120 հայտնի վայրեր բոլոր մայրցամաքներից, այդ թվում Հյուսիսային բեւեռը եւ Անտարկտիդան:
AirPano թիմը բաղկացած է 9 մարդկանցից:

Ձեզ ենք ներկայացնում նրանց նկարահանումներից մեկը – Սինգապուր՝ հեքիաթային քաղաք

Դիտելու դիրքը հեշտությամբ կառավարվում է ստեղնաշարի աջ, ձախ, վերեւ, ներքեւ ստեղների միջոցով, ինչպես նաեւ մկնիկի միջոցով: Սեղմեք պատկերի վրա մկնիկի ձախ կոճակով եւ տեղաշարժեք ցանկացած ուղղությամբ: Պատկերներ վրա կան նշաններ, որոնք ցույց են տալիս վայրերի անվանումները, իսկ ուղղաթիռի (  Դիրքի փոփոխում  ) նշանի վրա սեղմելով, Դուք հնարավորութուն կունենաք դիտել Ձեր նախընտրած վայրը այլ դիրքից:

Դիտեք նաև:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 2381 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: