Արի՛, իմ սոխակ, թո՛ղ պարտեզ մերին,
Տաղերով քուն բեր տըղիս աչերին.
Բայց նա լալիս է.— դու սոխակ, մի՛ գալ,
Իմ որդին չուզե տիրացու դառնալ։

Եկ, աբեղաձագ, թո՛ղ արտ ու արոտ,
Օրորե տղիս, քընի է կարոտ.
Բայց նա լալիս է.— դու, ձագուկ, մի գալ,
Իմ որդին չուզե աբեղա դառնալ։

Թո՛ղ դու տատրակիկ, քո ձագն ու բունը
Վուվույով տղիս բեր անուշ քունը.
Բայց նա լալիս է— տատրակիկ, մի գալ,
Իմ որդին չուզե սգավոր դառնալ։

Կաչաղակ՝ ճարպիկ, գող, արծաթասեր,
Շահի զրուցով որդուս քունը բեր.
Բայց նա լալիս է, կաչաղակ, մի գալ,
Իմ որդին չուզե սովդաքար դառնալ։

Թո՛ղ որսըդ, արի՛, քաջասիրտ բազե,
Քու երգը գուցե իմ որդին կուզե…
Բազեն որ եկավ՛ որդիս լոեցավ,
Ռազմի երգերի ձայնով քնեցավ։

Դիտեք նաև:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 6448 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: