Գոյություն ունի բատիկի մի քանի եղանակ` տաք, սառը, հանգույցներով, ազատ նկարչություն և խառը տեխնիկա : Այժմ համառոտ կներկայացնեմ այս եղանակները, ապա առանձին բաժիններում կծանոթանաք ուսուցման եղանակներին ու բատիկի գաղտնիքներին:

Տաք բատիկի եղանակում որպես ռեզերվ է օգտագործվում մեղրամոմը, որը գործվածքի վրա է անցկացվում «չանտինգ» անվանվող գործիքով: Այս գործիքով շատ հարմար է բարակ գծեր տանել ու կետեր անել գործվածքի վրա: Շատ հեշտ է այն օգտագործելը, ուղղակի պետք է հալեցրած մեղրամոմը լցնել չանտինգի վրա տեղադրված փոքրիկ բաժականման  հարմարանքի մեջ ու փոքրիկ քթիկից անցկացնել գործվածքի վրա: Այն հատվածները, որոնք ծածկված են մեղրամոմով, ներկը չի ներծծվում ու սահմանափակում է ներկի տարածումը: Տաք բատիկն իր անվանումը ստացել է օգտագործման եղանակի պատճառով, որովհետև մեղրամոմը օգտագործվում է տաք` հալված վիճակում: Այս մեթոդն օգտագործվում է բամբակե գործվածք ներկելու համար:Աշխատանքն ավարտելուց հետո մեղրամոմը հեռացվում է գործվածքի վրայից: Այս մեթոդի առավելությունը ներկի մի քանի շերտով դնելու մեջ է:

 

 

 

 

 

 

 

 

 

Սառը բատիկը հիմնականում օգտագործվում է մետաքսի վրա, չնայած կարելի է նաև օգտագործել ուրիշ գործվածքներ: Այստեղ ռեզերվի դեր է կատարում հատուկ լուծույթ, որը կարելի է ստանալ նաև տնային պայմաններում: Կարող եք գնել նաև պատրաստի ռեզերվ: Մյուս հոդվածներից մեկում կներկայացնեմ նաև ռեզերվի պատրաստման բաղադրատոմսն ու եղանակը: Սառը ռեզերվը անց է կացվում գործվածքի վրա հատուկ ապակե խողովակներով կամ ինքնաշեն  գործիքով: Ռեզերվն անցկացնելուց հետո արդեն կարող եք ներկել գործվածքը գույնզգույն ներկերով ու ստանալ հեքիաթային պատկերներ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ազատ նկարչությունը ստացել է լայն տարածում, քանի որ ցույց տալիս ամեն նկարչի յուրօրինակ ձեռագիրն է ու արդյունքում ստեղծվում են մեկը մյուսին չկրկնող գործեր: Այս եղանակով աշխատելիս օգտագործում են խիտ ներկեր, որոնք թույլ են տալիս գործվածքի վրա նկարել այնպես` ինչպես թղթի վրա:

 

 

 

 

 

 

 

 

Հետևեք նյութերին, և Ձեր ուշադրությանը կներկայացնեմ  նաև հանգույցներով իրականացվող եղանակի Սիբորի, Բանդան և այլ տեխնիկաները, որոնք շատ հետաքրքիր են ու գրավիչ:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 2959 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: