Կանանց եւ աղջիկներին նվիրված տոներիև շատերն են մտածում, թե ի՞նչ նվիրեն: Կարծում եմ այս հարցին լավագույնս կպատասխանեին հենց իրենք՝  նվեր ստացողները: Ուկրաինայի հայտնի սայթերից մեկում անցկացվել է հարցում, թե ինչ նվեր կցանկանայիք ստանալ մարտի 8-ին:

Inch nvirel marti 8-in

Կարծիքները միմյանցից բավական շատ են տարբերվում: Պատասխանների մեջ գերակշռում են նաև հումորային պատասխանները և կրեատիվ ցանկությունները:

Marti 8i hartsumner

 

Այսպիսով. տոնական նվերների ցանկը գլխավորում են գուլպաներն ու դեզոդորանտները: Անշուշտ այս իրերը օգտակար են և կիրառելի առօրյայում՝ ինչն էլ հավանաբար հանդիսացել է արդյունքների պատճառը՝ արժանանալով 25, 24 տոկոսի.

Marti 8-i nverner

 

Հաջորդը  գեղեցիկ ծաղկեփունջն է՝ 21,25% արդյունքով: Եվ սա ճիշտ է, էլ ինչ տոն առանց կարմիր վարդերի կամ կակաչների, չնայած որ գուլպաներն ու դեզոդորանտներն ավելի թանկարժեք նվերներ են:

8 marti

 

Կան նաև կանայք՝ ովքեր ցանկանում են նվեր ստանալ օրինակ iPhone, մի շիշ որակյալ եւ թանկ խմիչք, կամ սպասք՝ ինչը հավանաբար տնային տնտեսուհիների ցանկությունն է: Սակայն անկախ նվերից ու նրա արժեքից բոլորն ել կարևորել են, որ այն նվիրեն ի սրտե: Դե ինչ, պետք չէ շատ մտածել, թե ինչ նվիրել, պարզապես հարկավոր է այն գեղեցիկ մատուցել և ամենակարևորը, որ Ձեր սիրելիին նվիրեք ռոմանտիկ և անմոռանալի ժամանակ:

Romantik marti 8

Ինձ շատ է հետաքրքրում թե մեր հայ կանայք և աղջիկներն ինչ նվերներ կցանկանային ստանալ մարտի 8-ին եւ Ս Վալենտինին: Ձեր ցանկությունները կարող եք գրել մեկնաբանություն բաժնում, շնորհակալություն…

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 9854 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: