Ամենամեծ երեխան ծնվել է կանադայում 1896 թվականին: հասակը 76 սմ էր քաշը 10,7կգ:

Էլեկտրական աթոռը հայտնագործվել է ատամնաբույժի կողմից:

Google-ը գնել է YouTube-ը 2006թ.-ին, 1,65 միլիարդ դոլլարով:

Թղթի կտորը հնարավոր չէ ծալել 7 անգամից ավել:

Ձայնի արագությունը ջրում 3 անգամ ավելի մեծ է, քան օդում:

Ձիերը կանգնած են քնում:

Քամելեոնի լեզուն երկու անգամ երկար է իր մարմնից:

Բոլոր կենդանիներից կապիկիների համբույրն է մարդկանց համբույրին նման, իսկ ընդհանրապես կենդանիներից համբուրվել սիրում են նաև ձիերը և շները:

Գերմանացի փորձագետները ընթերցանությունը համարում են երիտասարդության յուրօրինակ կենսահեղուկ: Նրանք կոչ են անում, թեկուզ մեծ տարիքում, չհրաժարվել գիրք կարդալուց, անգամ երբ ի հայտ են եկել կենտրոնացման և տեսողության հետ կապված խնդիրներ:

Լոնդոնում  աճուրդի ժամանակ ռեկորդային գնով ՝ 7,3 միլիոն ֆունտ ստերլինգով ( 8, 6 մլն եվրո ), վաճառվել է 19-րդ դարի բնագետ Ջոն Ջեյմս Օդյուբոնի <<Ամերիկայի թռչունները >> գիրքը: Նման կերպ <<Ամերիկայի թռչունները >>» գրքի առաջին հրատարակումը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել տպագրական արտադրության մեջ:

Անհրաժեշտ է ավելի քան 1000 տարի, որպեսզի նայել YouTube-ի բոլոր վիդեոները, եթե այդ ընթացքում տեսանյութերի թիվը չավելանա:

Չինացին 4 տարի ապրել է դանակը գլխում. 37-ամյա Լի Ֆուն տարիներ շարունակ տառապել է գլխի եւ ականջի սաստիկ ցավից, սակայն չի հասկացել դրա պատճառը: Վերջերս նա հիվանդանոց է այցելել, որտեղ բժիշկները նրա գլուխը ռենտգեն են արել: Մասնագետները ապշել են` հայտնաբերելով, որ Լի Ֆուի գլխում օտար մարմին կա` 10 սմ երկարությամբ դանակ: Չինացի տղամարդը հիշել է, որ 4 տարի առաջ իր վրա հարձակված գողերը դանակով հարվածել են իր գլխին: Փաստորեն` Լի Ֆուն 4 տարի ապրել է դանակը գլխում, այն հրաշքով չի վնասել նրա ուղեղը: Չինացին վիրահատվել է, բժիշկները հաջողությամբ հեռացրել են օտար մարմինը նրա գլխից:

 

Դիտեք նաև:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 2841 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: