Մատների ծայրերով ճակատին թխկթխկացնել` ինքնաքննադատություն, սեփական մեղքերի խոստովանություն:

Ճակատը մի ծայրից մյուս ծայրը շոյել` անորոշություն, փորձում է մտածել, թե ճիշտ է հասկացել դիմացինին:

Ցուցամատով մի քանի անգամ ներքևից վերև շփելը քթի և հոնքերի միջին հատվածը` փորձում է մտապահել, մտածում է, որ պետք չէ մոռանալ:

Ցուցամատի և միջնամատի միջոցով քունքային հատվածին դիպչել` վստահ չէ:

Գլխի մեջտեղը շոյելը, կարծես թե սանրվում է` թաքցնում է իր նևրոտիկությունը, փորձում է հանգստանալ:

Հոնքի ծայրը թեթև ցուցամատով շոյել` փոքր-ինչ նյարդայնացած է, անվստահ իրավիճակի ճիշտ գնահատման մեջ:

Ցուցամատով և բութ մատով բռնում է հոնքերի արանքը` փոքր-ինչ վերև բարձրացնելով մաշկը փորձում է կենտրոնանալ, հավաքվել, որպեսզի սխալ չգործի:

Ձեռքով ճակատի մի մասը և աչքերը փակելը` այս ժեստը նշանակում է տխրություն, հուսահատություն, հոգնածություն, սակայն շատերի համար այն դիմակ է , որի միջոցով թաքցնում են իրենց անտարբերությունը կամ ժպիտը:

Ակնոցի ծայրերը միացնել իրար, ձեռքում անընդհատ ծայրերն  այս ու այն կողմ տանել  անորոշություն, անտեղյակություն, անպարզություն:

 Ակնոցներով սեղանին թխկթխկացնելը դժգոհ է, հարկավոր է կրկնել:

Ցուցամատով քթին փոքր-ինչ հպվելը խորհում է, ինչ-որ բան կասկածում:

Ցուցամատով և բութ մատով վերևից ներքև քթի տակ շոյելը փորձում է պարզել:

Ցուցամատով քթի տակ շոյելը անվստահություն, անվճռականություն, չի կողմնորոշվում:

Դիտեք նաև:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 775 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: