Համբուրվելու արվեստը գալիս է դարերի խորքից: Այն ռոմանտիկ և հանելուկային երևույթ է: Առանձնահատուկ կախարդանք ունեն ամենաանմեղ, համարյա մայրական սուրբ քնքշանքները երեխայի հանդեպ, որոնք և’ ցավն են մեղմում, և վերքերն են ամոքում: Լինում են նաև նենգ համբույրներ, ինչպիսին, օրինակ, Հուդայինն էր` դավադրությամբ դրոշմված Քրիստոսի ճակատին: Գոյություն ունեն նաև այսպես կոչված հեռահար նպատակներ հետապնդող համբույրներ, կրոնական և ծիսական համբույրներ, ինչպես նաև ողջույնի, քաղաքական, ընկերական և էրոտիկ համբույրներ: Բժշկության հեղինակավոր մասնագետները վստահեցնում են, որ համբույրը ոչ միայն <<դրախտային հաճույք>> է պարգևում, այլև արդյունավետ միջոց է զանազան հիվանդությունների դեմ: Դատեք ինքներդ.

Դեղատոմս  1.

Սեքսուալ հիմնախնդիրների ընկերության բժիշկները պարզել են , որ <<երկար>> համբույրները բարերար ազդեցություն են թողնում արյունատար համակարգի վրա , քանի որ համբուրվելիս զարկերակն ավելի արագ է խփում :

Դեղատոմս 2.

Նույն գիտնականները հաշվարկել են, որ համբույրից հետո  թոքերն ավելի ռիթմով են աշխատում` 60 ներշնչում, սովորական 20-ի փոխարեն: Նման  <<օդափոխանակությունը>> թոքային հիվանդությունների լավագույն կանխարգելիչն է :

Դեղատոմս 3.

Համբույրը հիանալի միջոց է համարվում կարիեսի դեմ : Համբույրը խթանում է թքարտադրությունը, որն էլ չեզոքացնում է ատամների թթվային փառը:

Դեղատոմս 4.

Խոշորագույն կլինիկաներից մեկի ատամնաբույժները հայտնաբերել են, որ կրքոտ ու քնքուշ համբույրների սիրահարներն ավելի քիչ են տառապում պարոդոնտոզով (լնդերի հիվանդություն) : Բանն այն է, որ պարոդոնտոզի դեմ լավագույն միջոցը լնդերի մերսումն է:

Դողատոմս 5.

Եթե Դուք 3 և ավելի րոպե ձգվող համբույրների մասնագետ եք, ապա սթրեսներն ու դրանց հետևանքները ձեզ չեն սպառնա: Երկար համբույրները կենսաքիմիական շղթայի պատճառ են դառնում, որի հետևանքով ոչնչանում են  <<սթրեսի հորմոնները>> :

Դեղատոմս 6.

Քանի վոր  թուքը բազմաթիվ մանրէներ է պարունակում, որոնցից 80 տոկոսը առկա է բոլորի մեջ, իսկ 20 տոկոսը, խիստ անհատական է, որոնք ել մենք փոխանցում ենք զուգընկերոջը կամ ստանում նրանից: Արդյունքում մեր իմունային համակարգը ակտիվանում է` սկսվում է հակամարմինների ուժեղացված անջատում:

Դիտեք նաև:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 4486 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: