Սպիտակ. Այս գույնի շնորհիվ տարածքն ավելի մեծ ու ընդարձակ է թվում: Սակայն սպիտակի չափից շատ լինելը կարող է հիվանդանոցի տպավորություն թողնել:

Սև. Սև գույնը ճնշում է: Բայց սևի բաց երանգները հանգստության, զովության և թարմության տպավորություն են ստեղծում:

Շագանակագույն. Շագանակագույնի բացից մինչև մուգ երանգները ջերմության ու հանգստության զգացողություն են ստեղծում:

Մանուշակագույն. Մանուշակագույնի միայն բաց երանգները հանգստացնող ներգործություն ունեն: Բաց երկնագույնը տեսողական ընդարձակություն է ստեղծում: Սակայն դեպի հյուսիս նայող պատուհաններ ունեցող սենյակներում այն կարող է սառը և միապաղաղ թվալ:

Կանաչ. Վառ կանաչը խթանող, շարժուն, ուրախ գույն է, իսկ բաց կանաչը հանգստացնում է:

Դեղին. Դեղինը սենյակն ավելի լուսավոր է դարձնում:

Նարնջագույն. Նարնջագույնը կարող է ճնշել, իսկ դեղձագույն և ծիրանագույն երանգները իրենց հարմարավետությամբ և հանգստությամբ ավելի հաճելի են դարձնում կյանքը:

Կարմիր. Կարմիրը տաք գույն է, սակայն կարող է նաև լարվածություն առաջացնել:

Վարդագույն. Վարդագույնը՝ տաք և տրամադրող գույն է: Վարդագույնի առավել հարուստ երանգները գրգռող ներգործություն ունեն:

Աննա Այվազյան

Դիտեք նաև:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1919 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: