Ամեն տարի Հայաստանյան Առաքելական եկեղեցին Առաջավորաց մեծ պահքից հետո մեծ շուքով է նշում երիտասարդների սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը: Այս տարի այն նշվում է հունվարի 26-ին: <<Սուրբ Սարգսի առասպելը հայ ժողովրդի մեջ տարածվել է դեռևս 1300-ական թ.ից: Որպես արագահաս զորավար,նա օգնության է հասնում ոչ միայն կարիքավորներին, այլեւ բոլոր նրանց ,ովքեր հավատում են նրա ուժի զորությանը >>,- ասում է նկարչուհի Լուսիկ Ագուլեցին:

Այդ օրը շատ մաքուր, պարզ ու գըղեցիկ տոն է: <<Այս տոնը տեսնում եմ միայն սպիտակ,ոսկեգույն երանգներով,քանի որ ոսկին խորհրդանշում է ցորենի գույնը,իսկ բարեպաշտ զորավարին` ճերմակ ձիուն նստած>>,-ասում է Լուսիկ Ագուլեցին: Երիտասարդներին նկարչուհին խորհուրդ է տալիս այդ օրը բազմազան սրտիկների փոխարեն միմյանց կարմիր խնձոր նվիրել`զարդարված որևէ փոքրիկ նվերով:

Հայ առաքելական եկեղեցին այս օրը ավանդաբար պատարագ է մատուցում և օրհնում երիտասարդներին:

<<Օրը անվանակոչված է որպես երիտասարդների օրհնության օր,նաև սիրահարների և բոլոր նրանց ,ովքեր նոր են սիրահարվելու>>-ասում է Վարդան քահանա Գափոյանը:

Հայկական ավանդույթի համաձայն օրվա կարևոր բաղկացուցիչ մասն են համարվում փոխինձը, աղաբլիթը ,ալյուրը:

<<Որպես սովորություն ընդունված է երեկոյան ուտել աղի բլիթը,սակայն ոչ թե աղի բլիթն է երազ բերում,այլ հանդիսանում է որպես միջոց, և երազները մեր հավատքի ու աղոթքի պատասխանն են>>,-ասում է Վարդան քահանա Գափոյանը: Ու այդ գիշեր՝ քնելուց առաջ, շատերը աղաբլիթ են ուտում` հավատով,որ երազում անպայման կտեսնեն իրենց երկրորդ կեսին:

Դիտեք նաև:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 2069 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: