Եվրոպայում, իսկ ավելի կոնկրետ՝ Գերմանիայում, այս տնակները սկսել են պատրաստել դեռ երկու դար առաջ: Գրիմ Եղբայրների <<Հենզել եւ Գրետել>> հեքիաթի տպագրումից անմիջապես հետո նման տնակներն անպակաս դարձան Ամանորին: Անցել է արդեն ավելի քան երկու հարյուր տարի, բայց երեխաները դեռ շարունակում են մեծ հաճույքով եւ խինդով <<հաշվեհարդար>> լինել այս համեղ տնակների հետ:

Այս դասընթացով էլ կփորձենք ցուցադրել իրենց պատրաստումը:

Եւ այսպես, մեզ անհրաժեշտ է.

  • ստվարաթուղթ
  • մատիտ
  • քանոն
  • մկրատ

Մասնիկները զգուշությամբ կտրել

  1.  ճակատային մաս – 2 օրինակ
  2. մեծ տան տանիք –  2 օրինակ
  3. մեծ տան կողային պատեր –  2 օրինակ
  4. շենքի ճակատային պատ –  2 օրինակ
  5. շենքի կողային պատ –  1 օրինակ
  6. շենքի տանիք – 1  օրինակ

Խորհուրդ. քանի դեռ խմորը տաք է՝ այն հեշտ է կտրվում, հետեւաբար կարող եք  հավասարեցնել անհավասար եզրերը ( առկայության դեպքում ):

Խմոր.

  • 4 բ. ալյուր
  • աղ
  • 1 տուփ փխրեցուցիչ
  • 200 գ կարագ
  • 200 գ շաքարի փոշի
  • 5 գդալ գոլացրած մեղր
  • 4 ձվի դեղնուց
  • 1-ական թեյի գդալ դարչին, կոճապղպեղ, կարդամոն,  1 կիտրոնի կեղեւ ( քերած ), այսինգ.

Հունցել խմոր, դնել փայլաթղթի մեջ եւ մի քանի ժամով թողնել սառնարանում: Խմորը շաաատ համեղ է, բուրավետ, սսկայն աշխատելիս՝ չպատռվելու համար,  զգուշություն է պահանջում:
Գրտնակել 5-6 մմ հաստությամբ եւ կտրել ստվարաթղթից ստացած մոդելներով: Եփել 10-12 րոպե ( 180-200 աստիճան ):

Իսկ հիմա սկսում է ամենահետաքրքիր եւ դժվար պահը՝ ձեւավորումը ( կարող եք օգտագործել տարբեր կոնֆետներ, վաֆլիներ, շոկոլադե սալիկներ …. ):

Պատերը նախշազարդել այսինգով, ամրացնել կոնֆետներ … Թողնել չորանա:

Այսինգ.

  • 5-6 ձվի սպիտակուց
  • շաքարի փոշի
  • կիտրոնի հյութ
  • սննդի գունանյութեր

Այսինգը պատրաստել փոքրիկ չափաբաժիններով: Սպիտակուցը հարել շաքարի փոշու հետ, այնքան, որ ստացվի ամուր զանգված, ավելացնել մի քանի կաթիլ կիտրոնի հյութ, որ շուտ չչորանա:

Հավաքել տնակի մասնիկները, ամրացնել այսինգով:

Հարգելի աղջիկներ եւ կանայք, բոլորս էլ ունենք մեր երազանքների տունը, իսկ եթե անգամ չեք էլ մտածել այդ ուղղությամբ, ապա երեվակայեք, ստեղծագործեք եւ Ձեր մտքերը  թղթին հանձնեք ու պատրաստեք Ձեր անհատական, յուրովի եւ ամենագեղեցիկ ուտվող տնակը:

Մաղթում եմ ստեղծագործական հաջողություններ եւ ուրախ Ամանոր:

Շնորհավոր գալիք Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

 

 

 

 

Դիտեք նաև:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 3504 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: