Փինո Դայենի նկարների այս շարքը նմանեցնում եմ Չարենցյան պոեզիային: Կրքերի ու արևների հարմոնիա, հեշտամոլության ցող, նուրբ, խորը ու աչք շոյող:

 

Օ, լսի՛ր, կրքերի ժանտախտը

Կբերի գլխիդ մի օյին. –

Դու գիտե՜ս, գիտե՜ս, որ բախտդ

Նման է բախտին Վիյյոնի:

Դու, ճիշտ է, ճամփեքի վրա

Ոչ ոքի դեռ չես թալանել

Եվ դեռ չեն Վիյյոնի նման

Քեզ փորձել կախաղան հանել –

Բայց գիտե՞ս, գիտե՞ս հո ինքդ,

Թե կյանքում այս պարզ ու վճիտ,

Որքա՜ն է երազել քո սիրտը

Թե արյուն, թե մահ, թե ոճիր…

Հո գիտե՞ս, թե սրտում քո մութ,

Խոհերում քո խրթին ու անել

Ինչքա՜ն ես դու դաժան ու անգութ

Երազանքներ սնել:

Քեզ քաշում է, քաշում է այն անհունը,

Որ տանում է միշտ դեպի մահ, –

Եվ սև՛ է արդեն քո անունը

Կախաղանի նման…

Հիշո՞ւմ ես` ինչքա՜ն էր քեզ մոտիկ

Եվ ինչքա՜ն, ինչքա՜ն հարազատ

Մահապարտ այն մարդկանց հոգին,

Այն մարդկանց աշխարհը երազած, –

Եվ ինչքա՜ն էիր դու սիրում,

Այն մթին զնդանում նստած –

Արկածները նրանց ու հեռուն

Եվ վիճակը նրանց անհաստատ…

Օ, քե՛զ էլ է մահն օրորել

Եվ քո էլ օրերի միջով

Անցել են, որպես ուրուներ –

Ե՛վ Մաչոն, և՛ Խուժան Խաչոն.

Դու հիմա սիրում ես հիշել

Ցնորքները նրանց մահածին,

Բայց գիտե՞ս, որ մթին մի գիշեր

Այդ տխուր մարդկանց խփեցին…

Եվ դժվա՛ր թե, դժվա՛ր թե դու է՛լ

Այդ տխուր վախճանից խուսափես, –

Միայն թե ես հիմա չգիտեմ`

Քեզ կախե՞ն պիտի, թե՞ խփեն…

Ես կարծում եմ – լավ է կախեն.

Իհարկե, օդում դու մի քիչ

Ոտներով պիտի խարխափես

Եվ անձայն ճչաս… Եվ թեկուզ

Ձգվելու է մարմինը քո նեղ,

Փոխվելու է երգեցիկ լաթի, –

Բայց գիտե՞ս – կախվածները գոնե

Լեզու են հանում աշխարհին…

Եղիշե Չարենց

1929. 2. VII Կիսլովոդսկ

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1243 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: