1. Յուրաքանչյուր աղջիկ միշտ պետք է հիշի երկու բան՝ ի՞նչ եւ ու՞մ է ուզում նա:

2. Ինչքան վատ են աղջկա գործերը՝ այնքան լավ տեսք նա պետք է ունենա:

3. Բոլոր դեպքերում յուրաքանչյուր տղամարդու կյանքում մեկ կին է՝ մնացած կանայք  նրա ստվերն են:

4. Չեմ սիրում երկար կոստյումներ, քանի որ խոսելով տղամարդու հետ, չեմ տեսնում նրա վերաբերմունքն իմ նկատմամբ:

5. Օծանելիքը կնոջ մասին ձեռագրից ավելինն է ասում:

7. Ինձ հետաքրքիր չէ ձեր կարծիքն իմ մասին, ես ձեր մասին ընդհանրապես չեմ մտածում:

8. Եթե դուք ցանկանում եք ունենալ մի բան, որից երբեք չեք ունեցել՝ դուք պետք է անեք այնպիսի բաներ, որոնք երբեք չեք արել:

9. Չկան տգեղ կանայք, կան ծույլ կանայք:

10. Կինը մտահոգվում է ապագայի մասին, մինչեւ ամուսնանալը: Տղամարդը չի մտածում ապագայի մասին՝ մինչեւ ամուսնանալը:

 

 

11. Գեղեցկանալիս պետք է սկսել խնամել սիրտն ու հոգին, հակառակ դեպքում ոչ մի դիմահարդարում չի օգնի:

12. Այն կինը, ով չի օգտվում շպարից, չափից ավել կարծիք ունի իր մասին:

13. Զսպիր քեզ, երբ վիրավորված ես  ու տեսարան մի սարքիր, երբ ցավեցրել են. ահա իդեալական կնոջ գաղտնիքը:

14. Ոչ ոք երիտասարդ չէ  քառասուն տարեկանում, բայց մենք կարող ենք լինել ապշեցուցիչ ցանկացած տարիքում:

15. Ամեն ինչ մեր ձեռքերում է, ուստի պետք չէ բաց թողնել ոչինչ:

16. Ծերությունը չի պաշտպանում սիրուց, բայց սերը պաշտպանում է ծերանալուց:

17. Իրական երջանկությունն այնքան էլ թանկ չէ, իսկ եթե դուք թանկ եք վճարում, ուրեմն դա կեղծ երջանկություն է:

18. Եթե դու ծնվել ես առանց թեւերի, մի խանգարի նրանց աճին:

 

Դիտեք նաև:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 3052 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: