Սոկրատես
<<Ես բանտում հասկացա այն, ինչը չէի կարողանում մինչև վերջ մտածել` Սեր: Սիրել բոլորին: Հասկացա, որ ուրիշը` ես եմ; և սիրել նրան>>:
<<Ինչքան անմիտ եք դուք` կանայքդ, երևակայելով, թե ձեր մեջ տղամարդկանց դուր է գալիս միայն արտաքինը: Դուք ունեք նաև այն գեղեցկությունը /ներքին/, որը տարիները չեն փչացնում, այլ դարձնում են ավելի կատարյալ>>:
<<Նա է առավել հարուստ, ով գոհ է քչից, քանի որ այդպիսի գոհունակությունը վկայում է բնավորության հարստության մասին>>:
<<Հարստությունը կիրթ լինելու մեջ է, իմաստության մեջ, առաքինության մեջ…>>
<<Ամուսնացիր` ինչ էլ որ լինի: Եթե լավ կին հանդիպի` կլինես բացառություն, իսկ եթե վատը` կդառնաս փիլիսոփա>>:

Թոմազո Կամպանելա
<<Երբ մոռանա աշխարհն “իմն” ու “քոնը” օգտակարի, ազնիվի ու հաճելիի մեջ, հավատում եմ` դրախտ կդառնա կեցությունը…>>

Գյոթե
<<Խնդում ու թախիծ, խոհերի տագնապ,
Քաղցր տանջանքով մտքի փոթորկում.
Բաբախ հիացքի ու մերթ վշտի ամպ –
Երջանիկ է նա, ում Սերն է տիրում>>:
<<Երազների բարձունք, Սեր` այդ դու ես>>:

Անույ
<<Սիրել` նշանակում է անդադար պայքարել հազարավոր խոչնդոտների դեմ մեր ներսում և մեր շրջապատում>>:

Գրասե
<<Սիրել` նշանակում է դադարել համեմատել>>:

Լակորդեր
<<Սիրել` նշանակում է ապրել սրտով>>:

Էրիխ Ֆրրոմմ
<<Սիրել` նշանակում է տալ և ոչ թե վերցնել>>:

Կաստիլիոնե
<<Ով ուժգին է սիրում, քիչ է խոսում>>:

Տուրնիե
<<Չկա ոչինչ ավելի հետաքրքիր երկու սիրահարների խոսակցությունից, որոնք լռում են>>:

Պասկալ
<<Սիրո մեջ լռությունը բառերից ավելի կարևոր է>>:
<<Հոգու շռայլությամբ աչքի են ընկնում ոչ թե նրանք, ովքեր սիրում են շատ անգամներ, այլ նրանք, ովքեր սիրում են ամբողջ հոգով>>:

Մոլիեր
<<Սերը մեծագույն ուսուցիչ է>>:

Մորուա
<<Սերը իմացության բանալին է>>:

Ֆոերբախ
<<Մարդուն ճանաչելու համար պետք է նրան սիրել>>:

Շեքսպիր
<<Սերը` փոթորկի վրա բարձրացված փարոս.
Խավարում ու մեգում չմարող,
Սերը` աստղ, որով նավաստին
Որոշում է տեղն օվկիանոսում>>:
<<Սերը ամենազոր է. աշխարհի վրա չկա ոչ մի վիշտ` նրա պատժից բարձր, ոչ երջանկություն` նրան ծառայելու հաճույքից բարձր>>:

Սենտ Էքզյուպերի
<<Չնայել միմյանց, սակայն նայել մի ուղղությամբ, ահա թե ինչ է նշանակում Սիրել>>:
<<Սրատես է միայն Սիրտը. ամենից գլխավորն աչքերով չես տեսնի>>:

Զանդերս
<<Խանդը ավելի շուտ ազգակից է անբարյացկամությանը, քան սիրուն>>:

Ֆրանկլ
<<Խանդը հիմարություն է, քանի որ այն միշտ ի հայտ է գալիս կամ չափազանց վաղ, կամ չափազանց ուշ>>:

Երուխան
<<Սուտ սերերն ավելի վտանգավոր են, քան ամենեն բացահայտ ատելություններն>>:

Ռոմմեն Ռոլլան
<<Սերն արժե ճիշտ այնքան, որքան արժե այն մարդը, որն այն զգում է>>:

Հուսեին աղա իբն Սաիդ
<<Սերը՝ Հավերժություն է, Անսահմանություն>>

Դիտեք նաև:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 11400 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: