Քանի դեռ չես սովորել ներել, դու  փակուղու մեջ ես, եւ հոգեպես, եւ ֆիզիկապես:

Ամեն անգամ, սիրովդ պատասխանելով ատելությանը, դու ոչնչացնում ես այն:

Դու կարող ես տեսնել միայն այն, ինչին հավատում ես: Հավատա եւ կտեսնես:

Այն, ինչին դու ցանկանում ես տիրապետել, ինքն է քեզ տիրապետում:

Իրականում չծխել եւ չուտել շոկոլադն ավելի հեշտ է, քան ծխելը եւ շոկոադ ուտելը: Դա քո միտքն է հակառակն ասում:

Ոչինչ չի առաջանում: Ոչինչ չի մահանում: Պարզապես ամեն ինչ զարգացման մեջ է:

Եթե ցանկանում ես ձերբազատվել ինչ-որ վատ սովորությունից՝ դեղահաբն ինքդ ես:

Ուրիշ  ոչ ոք. դու ինքդ ես ստեղծում քո զայրույթն ու սթրեսը: Միայն քեզանից է կախված, թե ինչպես կվերահսկես քո ներաշխարհը:

Ուրիշներին մեղադրելն այնպիսի փոքրիկ հնարք է, որը կարելի է օգտագործել ամեն անգամ, երբ չեք ցանկանում որեւէ պատասխանատվություն կրել սեփական կյանքի որոշ հարցերում: Օգտվեք իրենից ու կյանքն ապրեք առանց ռիսկի եւ դանդաղեցրեք սեփական զարգացումը:

Ընդունիր սիրածդ արարքների պատասխանատվությունը, սիրիր այն՝ ինչ անում էս: Այսօ՛ր:

Եթե աղոթքը քո դիմումն է Աստծուն, ապա ինտուիցիան-Աստծո բանակցությունն է քո հետ:

Լսի՛ր ներքին ձայնիդ, որն օգնում է քեզ ճիշտ ընտրություն կատարել, անկախ նրանից, թե ինչ կմտածեն շուրջդ:

Ձեր գործողությունները կասեն ավելին  Ձեր մասին, քան բառերը :

Ես երախտապարտ եմ բոլոր նրանց, ովքեր իմ խնդրանքները մերժել են: Նրանց շնորհիվ այդ ամենն ինքս եմ կարողացել անել:

Յուրաքանչյուր խոչընդոտ, դա հնարավորություն է:

Ձեր զգացմունքները Ձեր ընտրությունն է: Թույլ մի տվեք, որ զգացմունքները ղեկավարեն Ձեզ: Նայեք նրանց, որպես սեփական ընտություն:

Անկախությունը ինչ-որ մեկից, կամ ինչ-որ բանից կառչելու բացակայությունն է:

Մտածելակերպ եւ գործելակերպի ձեւն է, որ մեզ տալիս է ազատություն:

Անկախությունն այն միակ փոխադրամիջոցն է, որը հնարավորություն է տալիս <փորձելուց> անցնել <շարժվելուն>:

ՈՒղարկիր սեր բոլոր թշնամիներիդ:

Արա  այն, ինչ ուզում ես, քանի դեռ դա չի խախտում այլ անձանց իրավունքները, անել այն, ինչ ուզում են անել իրենք, – այսպիսին է  բարոյականության սահմանումը:

Մի՛ սպասիր հրաշքի, ինքդ դարձիր այդիսին:

Այլ մարդիկ մնում են այնպիսին, ինչպիսին որ կան, անկախ նրանց մասին իմ կարծիքից:

Ապրի՛ր ներկա պահով: Միակ բանը, որ կա, դա ՀԻՄԱ է:

Որոշ մարդիկ են, հեշտ է սիրել. Ճշմարիտ Test – սիրել նրանց, ովքեր սիրում են ծանր.

Որոշ մարդկանց սիրելը հեշտ է: Իրական փորձությունն այն մարդկանց սիրելն է, ում դժվար է սիրել:

<Կին չեն  ծնվում, կին դառնում են>:

Երբ  խնդիր է ծագում, մտի՛ր նրա մեջ, ընդունիր նրան հանգիստ:  Օգտագործի՛ր  այն, ինչ – որ բան սովորելու համար:

Դադարի՛ր  մտածել նրա մասին, ինչ չունես,  ավելի լավ է գնահատիր այն՝ ինչ  ունես, միաժամանակ նաեւ ինքդ քեզ:

Միշտ ճիշտ լինելու ցանկությունը հանգեցնում է տառապանքների:Եթե հնարավորություն ունես  ընտրել արդարության ու բարության միջեւ, ընտրի՛ր բարությունը, եւ կտեսնես, թե ինչպես է անհետանում տառապանքը:

Կյանքը սովորեցնում է միայն նրաց, ովքեր իրեն ուսումնասիրում են:

Կյանքն իրենով ո՛չ բարին է եւ ո՛չ էլ չարը: Այն այս երկուսի խառնուրդն է, իսկ որն է շատ, որը՝ քիչ՝ կախված է Ձեզանից:

 

Դիտեք նաև:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 4422 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: